Երեսուն թոռ ունեմ, մեկ մեկն ա բեղմնավորվում, մեկ՝ մյուսը. ո՞նց բոլորին հասցնեմ Երևան. Եղվարդում այլևս ծնունդ չեն ընդունի

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բուժկենտրոնի ծննդատունը, որ սպասարկում է նաև շրջակա 18 գյուղերի բնակչությանը, լուծարվում է: Բուժկենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենց պաշտոնական գրություն դեռ չեն ուղարկել, սակայն լուծարման որոշմանը նա, ըստ էության, դեմ չարտահայտվեց:

«Բնականաբար, սա օպտիմալացման ծրագրի մաս է: Հայաստանում ծնունդն անվճար է, տեղափոխման հարցերը կկազմակերպենք պատշաճ ձևով, մարդիկ իրենց ծննդօգնությունը նորմալ կստանան: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որ ապահովենք պատշաճ տեղափոխումը»,- ասաց նա:

Բողոքում էին բուժաշխատողները: Նրանք նշում էին, որ Առողջապահության նախարարության նշած 150 ծննդի նշաձողից իրենց բուժկենտրոնը հետ է մնում միայն 14 ծննդով, սակայն վերջին շրջանում ծնունդների աճ է նկատվում: «Եթե մենք ունենք աճ, հասել ենք 136 ծննդի, չարժե աննշան պակասի՝ 14 ծննդի համար փակել մեծ հիմնարկը: Բուժականից, օրինակ, գալիս հասնում են ծննդկաններն արդեն ամբողջական բացվածքով, ջրերը գնացած, հազիվ ենք հասցնում: Մեզ մոտ ծննդօգնությունից բացի՝ նաև բազմաթիվ վիրահատություններ են կատարել: Մենք մեր երեխեքին այսքան «ջան» ու «ցավդ տանեմ» չենք ասել, ինչքան մեր ծննդկաններին: Ունենք գիշեր-ցերեկ հերթապահություն: Բժիշկը մոտիկ է ապրում, գիշերվա որ ժամն էլ լինի, գալիս է: Էլ ինչպիսի՞ որակ պիտի ապահովենք, որ մեզ թույլ տան աշխատել»,- հարցնում էին բժիշկները՝ նշելով, որ ով մեկ անգամ ծննդաբերել է այստեղ, այլևս ոչ մի այլ բուժհիմնարկի չի դիմի:

Նրանք հիշեցնում էին, որ բուժկենտրոնում չեն գրանցվել ո՛չ մայրական և ո՛չ մանկական մահեր: Նրանց խոսքով՝ հարևան համայնքներից էլ գալիս են այստեղ ոչ միայն ծննդօգնության, այլև՝ գինեկոլոգիական հիվանդություններ բուժելու:

Բուժաշխատողները բարձրացնում էին նաև սոցիալ-տնտեսական հարցեր: «Ես 15 տարեկան աղջիկ ունեմ, այս աշխատանքի հույսով վարկ եմ վերցրել, իմ ամուսինն ու տղան էլ արտագնա աշխատանքի են, կարոտով ապրում ենք: Վարկը վերցրել եմ այս աշխատանքի հույսով, աշխատավարձը բարձրացնելու հույսով»,- ասաց նրանցից մեկը:

«Իմ կինը հիմա ներքևում ստուգվում ա, ես կարող ա չհասցնեմ Երևան տանեմ»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից բնակիչներից մեկը:

Նրանք հավաստում էին, որ պետությունը միտումնավոր ներդրումներ չի արել, չի նորոգել ու վերազինել բուժհիմնարկը, որպեսզի հիմա այն լուծարի: «Երևանի հիվանդանոցները հինգաստղանի հյուրանոց են սարքել, էս հիվանդանոցն էլ թող սարքեն, էստեղ ծնված երեխեն էլ ա Հայաստանի քաղաքացի: Երևանում բուժքույրն էկավ, մի հատ սիստեմա միացրեց, հազար դրամը չտվիր, մյուս անգամը քիթ ու մռութ կանի: Երևանում սենյակը ռեմոնտ արած ա, բայց վճարովի ա: Իսկ ես կարող ա չեմ կարողանում վճարեմ»,- ասաց նա:

Բնակիչների հիմնական մտահոգությունն այն էր, որ ծննդաբերական գործընթացում գտնվող կանանց հնարավոր է՝ չկարողանան հասցնել Երևան՝ ծննդօգնության: «Ես երեսուն թոռ ունեմ, մեկ մեկն ա բեղմնավորվում, մեկ՝ մյուսը: Հիմա ի՞նչ անեմ, բոլորին տանեմ հասցնեմ Երևա՞ն, ո՞նց հասցնեմ»,- զայրացել էր նրանցից մեկը:

Ակցիայի մասնակիցները քննարկեցին իրենց բողոքը շարունակելու տարբերակները և առաջարկված միջոցներից նախընտրեցին չփակել ճանապարհները (ինչպես հայտարարում էին սկզբում), այլ ձևավորել իրենցից մի խումբ՝ պահանջելով հանդիպում առողջապահության նախարարի և մարզի առողջապահության վարչության պատասխանատուների հետ:

Ավելի ուշ նրանցից մի քանիսը Եղվարդի հիվանդանոցի գլխավոր բժշկի փակ քննարկումից հետո նշեցին, որ հետագա քայլերը կորոշեն վաղը՝ առավոտյան ժամը 10։00-ին՝ մարզպետարանում Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանի հետ հանդիպումից հետո:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ ծննդօգնության ծառայությունների մասին նախարարությունն արտահայտել է իր դիրքորոշումը, և ավելացնելու բան չունեն: Նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման պահանջի մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Նախարարի օրակարգը դեռ հայտնի չէ»:

Հիշեցնենք, որ այս տարվանից Առողջապահության նախարարությունը դադարեցնում է մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ գնել այն բուժհաստատություններից, որոնք տարվա ընթացքում չեն ունենում նվազագույնը 150 ծնունդ, չունեն անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու մասնագիտական ներուժը: Օրեր առաջ հայտարարվեց Մարալիկի բուժկենտրոնից ծառայություններ չգնելու մասին: Պատասխանելով մտահոգություններին՝ նախարարությունը պարզաբանել է, որ նախատեսում է զարգացնել շտապօգնության ծառայությունը՝ հղիներին անհրաժեշտ բուժկենտրոններ հասցնելու համար:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
1385 դիտում

Վթարի հետևանքով «Mercedes»-ը մասամբ հայտնվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա. կա տուժած

Հայբիզնեսբանկը միացել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներին

Բոլորս ապրում ենք բարդ ժամանակներ. Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ԵԱՏՄ տեսակոնֆերանսի ժամանակ (տեսանյութ)

Ապրիլի 9-ին Հանրապետության տարածքում վարակազերծվել են 490 հանրային վայրեր

Ո՞վ ես դու, պարզ ասում եմ՝ ո՞վ ես դու. Գյուլագարակի համայնքապետը մարզպետի հետ կապեց իր հրաժարականը

Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում կանջատվեն լուսացույցները. փորձնական շրջանաձեւ երթեւեկություն կկազմակերպվի

Կորոնավիրուսով հիվանդ ընդունելուց հետո ախտահանում են շտապօգնության մեքենան (տեսանյութ)

Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, 2-ը ջերմում են. ընդհանուր 9 անձի թեստի պատասխան է սպասվում

Հրաժարականի դիմում կներկայացնի Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարը

Կորոնավիրուսի 16 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է եւս մեկ մահ. դեպքերի ընդհանուր թիվը 937 է

Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ

Հայաստան է վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ

Ուկրաինայի հայ համայնքում COVID-19-ով վարակված մեկ ներկայացուցիչ կա

Երեւանում հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ

Բորիս Ջոնսոնը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

Գյումրիի թաղամասերից մեկում իր տանը հայտնաբերվել է բնակչի դին

Կորոնավիրուսով վարակված անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի ոստիկանության 4 ծառայողներ ինքնամեկուսացել են

Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 մարդ կա. մեկուսացած է 96, ինքնամեկուսացած՝ 188 մարդ. մարզպետ

Գյումրիում բժշկական դիմակով անձինք կողոպտել են ՀՀ ՊՆ N զորամասի կին զինծառայողին

Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է Իջևանի և Ստեփանավանի 2 խանութի, Երևանի մեկ սուպերմարկետի գործունեությունը