Պատգամավորն առաջարկում է ընդլայնել Ֆինանսական համակարգի հաշտարարին պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է Ֆինանսական հաշտարարի ինստիտուտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով ընդլայնել կազմակերպությունների դեմ Ֆինանսական համակարգի հաշտարարին պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը։

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է դեռեւս 2008 թվականին: Պատգամավորի պնդմամբ՝ Օրենքի գործողության տասից ավելի տարիների ընթացքում զգալի իրողություններ են փոփոխվել, եւ կարիք է առաջացել օրենքում կատարել փոփոխություններ, սահմանել նոր դրույթներ, որոնց նպատակն է վերացնել գործնականում ի հայտ եկած թերի կարգավորումները եւ ապահովել ֆինանսական հաշտարարի ինստիտուտի հետագա զարգացումը:

Խաչատրյանի համոզմամբ՝ այս տարիների ընթացքում ֆինանսական հաշտարարի ինստիտուտն ապացուցել է, որ այն այլեւս կայացած, պրոֆեսիոնալ կառույց է, որի կարեւորագույն գրավականներն են այս ինստիտուտի անկախությունը, անաչառությունը, պրոֆեսիոնալիզմը, հանրության եւ ֆինանսական կազմակերպությունների վստահությունը:

Ֆինանսական հաշտարարի ինստիտուտի հիմնական նպատակն է ֆինանսական ոլորտում սպառողների եւ հաճախորդների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, նրանց պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը եւ ֆինանսական միջնորդության ավելացումը: Այն ապահովում է վեճերի լուծման արտադատական, այլընտրանքային լուծման հնարավորությունը:

Ֆինանսական հաշտարարի ինստիտուտի հետագա զարգացումն ապահովելու, ինչպես նաեւ գործնականում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին իր այս նախագծում Արկադի Խաչատրյանն առաջարկում է որպես հաճախորդ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին Կազմակերպությունների դեմ նրանց կողմից մատուցվող ծառայությունների կամ ապահովման միջոցի հետ կապված պահանջներ ներկայացնելու իրավունք տալ նաեւ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերին կամ իրավաբանական անձանց:

Ընդ որում, անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը պետք է հանդիսանան Հաշտարարին դիմելու պահին Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կամ հաշվառված եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հարկման հատուկ համակարգերից որեւիցե մեկով հարկվող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ կամ օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղ, բացառությամբ Օրենքով նախատեսված ֆինանսական կազմակերպությունների:

Խաչատրյանը նշեց, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու միայն 10 մլն ՀՀ դրամը չգերազանցող գույքային պահանջ, հաճախորդների շրջանակի վերոհիշյալ ընդլայնումը կարեւոր նշանակություն կունենա՝ փոքր բիզնեսի իրավունքների եւ շահերի պաշտպանության տեսանկյունից:

Նա առաջարկում է հնարավորություն տալ հաճախորդներին՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրոյի դեմ, ինչպես նաեւ արժեթղթավորման ֆոնդերի դեմ եւս ներկայացնել պահանջներ Ֆինանսական համակարգի հաշտարարին։ Ընդ որում, Բյուրոյի դեմ կարող են ներկայացվել ոչ միայն ԱՊՊԱ պայմանագրով ապահովադրի, ապահովագրված անձի կամ տուժողի հետ կապված Բյուրոյի կողմից մատուցվող ծառայության, այլ նաեւ վնասների հատուցման եւ (կամ) դրա հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) հետ կապված պահանջներ:  

Բացի այս՝ գործող օրենքի համաձայն՝ մինչեւ պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ: Նախագծով սահմանվում է նաեւ, որ հաճախորդի համաձայնությամբ հաճախորդի բողոք-պահանջը Կազմակերպությանը կարող է ներկայացնել նաեւ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը՝ գրասենյակի հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով.

Առաջարկվում է հստակեցնել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության դադարեցման հիմքերը։ Մասնավորապես, լրացվել են հաճախորդի մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ լուծարվելու, կողմերի հաշտվելու, ինչպես նաեւ Կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքերը:

Նախագծի քննարկումը, սակայն, հետաձգվեց, քանի որ նախագծի վերաբերյալ կառավարության կարծիքը չկար։

Տպել
1430 դիտում

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին