Սենատոր Անթոնի Պորտանտինոն սատարում է Էլեն Ասատրյանին՝ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Կենտկոմի ընտրություններին

14/01/2020 schedule12:30

Այսօր ամերիկացի սենատոր Անթոնի Պորտանտինոն իր աջակցությունն է հայտնել Էլեն Ասատրյանի թեկնածությանը՝ որպես Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի (DCCC) անդամ մարտի 3-ի առաջիկա ընտրություններին:

«Ես Էլենին տասնյակ տարիներ է՝ ճանաչում եմ եւ հավատում եմ, որ նա տաղանդավոր է, աշխատասեր եւ առաջադիմական: Այսպիսով նա արժանի է ներկայացնելու Դեմոկրատական կուսակցությունը Կալիֆոռնիայում: Էլենը վայելում է իմ ամբողջ աջակցությունը»,- հայտարարել է սենատոր Պորտանթինոն, որը ղեկավարում է Կալիֆոռնիայի Սենատի հատկացումների հզոր հանձնաժողովը:

«Ես հպարտ եմ եւ պատիվ ունեմ ստանալու իմ սենատոր Անթոնի Պորտանտինոյի աջակցությունը»,- ասաց Էլեն Ասատրյանը:

«Նա նվիրյալ պետական ծառայող է եւ անխոնջ աշխատում է իր ընտրողների համար:  Հուսով եմ, որ նրա հետ սերտորեն համագործակցելու ենք մեր հանրային կրթության համակարգում ներդրումներ կատարելու, հոգեկան առողջության ճգնաժամը հաղթահարելու, մարդու իրավունքների եւ արդարության համար պայքարելու, կանանց, փոքրամասնությունների, աշխատող դասի եւ փոքր բիզնես իրավունքները պաշտպանելու համար»,- նշել է սենատորը:

Երեք տասնամյակ է ձգվում Ասատրյանի հասարակական ակտիվ գործունեությունը՝ սկսելով միջնակարգ դպրոցում ուսումնառության տարիներից, երբ նա Կրթության հարցերի խորհրդի եւ քաղաքային իշխանության ուշադրությանը ներկայացրեց իր դպրոցում եւ քաղաքում հայ համայնքի դեմ իրականացվող խտրականությանն առնչվող հարցեր: 15 տարեկանում առաջին անգամ որպես կամավոր ներգրավվել է քաղաքական ընտրարշավում եւ 19 տարեկանում Գլենդելի տեղական ընտրություններում դարձել է արշավի ղեկավար: Սա ճանապարհ է հարթել քաղաքական հաջողված բազմաթիվ այլ արշավների եւ հասարակական շարժումների համար, որոնք Ասատրյանը ղեկավարել է 1999 թվականից ի վեր:

Ասատրյանը եղել է ԱՄՆ արեւելյան հատվածի առաջադեմ դեմոկրատների, Գլենդելի ժողովրդավարական ակումբի, Սան Ֆերնանդոյի հովտի դեմոկրատների եւ Հարավային Կալիֆոռնիայի հայ դեմոկրատների հպարտ անդամ: Նա նաեւ 2015 թվականից ծառայում է որպես Կալիֆոռնիայի դեմոկրատական կուսակցության պատվիրակ:

DCCC-ն Դեմոկրատական կուսակցության պաշտոնական կառավարման մարմինն է Լոս Անջելեսի շրջանում: Այն նաեւ Միացյալ Նահանգների ամենամեծ տեղական Դեմոկրատական կուսակցությունն է, որը ներկայացնում է մոտ 2.7 միլիոն դեմոկրատ 88 քաղաքներում եւ Լոս Անջելեսի շրջանի չմիավորված հատվածներում՝ 42 առանձին նահանգներից ավելի մեծ բնակչությամբ:

Ընտրությունները տեղի կունենան 2020 թ.-ի մարտի 3-ին: 43-րդ ընտրատեղամասում գրանցված դեմոկրատները եւ նրանք, որոնք հրաժարվել են քաղաքական կուսակցություն նշել, սակայն պահանջել են դեմոկրատական քվեաթերթիկ, կտեսնեն Էլեն Ասատրյանի անունն իրենց քվեաթերթիկի մեջ:

43-րդ ընտրատարածքը ընդգրկում է Բըրբանք, Գլենդել, Լա Քնիադա Ֆլինթրիջի, Լա Կրեսենտա-Մոնտրոզ քաղաքները, ինչպես նաեւ Հոլիվուդ Հիլզ,  Ուեստ Հոլիվուդ, Լիթլ Արմենիա, Ֆրանկլին Հիլզ, Լոս Ֆելիզ, Սիլվեր Լեյք եւ Ալթվաթեր Վիլիջ թաղամասերը՝ փոստային կոդերում 90027, 90029, 90039, մեծ մասը՝ 90068։

Քվեարկելու համար գրանցվելու, ընտրությունների մասին տեղեկացվելու եւ քաղաքական կուսակցության նախընտրությունը փոխելու համար այցելեք lavote.net կայքը։

Տպել
616 դիտում

Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել

Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ

Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված

ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն

Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան

Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է

Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Իսակովի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել

Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է հզորանալ, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի

Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից

Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի  շուրջ տարաձայնությունները շարունակվում են

Շրջակա միջավայրի նախարարը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող 3 կարևոր հիմնախնդիրները

Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ

Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի հարցն ընդգրկել ՄԱԿ-ի օրակարգ

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Սպառնացել են կտրել մատները, վնասել ընտանիքի անդամներին. 1մլն 500 հազար դրամ պահանջած անձինք ձերբակալվել են (տեսանյութ)

Փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները․ Ալիք մեդիա

Կոտայքի ծննդատներում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 115-ով ավելացել է

Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ

Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ չկար». 6 օր անտառում թաքնված ոստիկանը մանրամասներ է պատմում

Հին ծանոթները. ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլում

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն տուգանվել է 500.000 դրամով

Օնիկ Գասպարյանը և Լին Թրեյսիին քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը

Դպրոցներից և մանկապարտեզներից բողոքների դեպքում կիրականացվի վարչարարություն. ԱԱՏՄ

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը երդվեցին

Արցախի ԱԳՆ-ն միանում է Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը

63 տարեկանից բարձր անձանց համար կանցկացվեն «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը․ ԿԳՄՍՆ

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջբերումը իրականությանը չի համապատասխանում․ Գրիգորյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ որոշ մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից քաղաքացու դին են դուրս բերել