Թ. 92 մանկապարտեզի հատուկ խմբերը կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երեւանի համայնքային բյուջեից

Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երեւանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երեւանի համայնքային բյուջեից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Վերջինս նաեւ հավելել է, որ Երեւան քաղաքի մյուս մանկապարտեզները եւս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երեւանի թիվ 92 մանկապարտեզի ծնողներն օրեր առաջ առավոտյան իրենց երեխաներին մանկապարտեզ էին տարել եւ տեսել, որ հատուկ խմբերում աշխատող որեւէ մասնագետ չկա: Պարզ էր դարձել՝ խմբերն այլեւս չեն գործում: Քաղաքապետարանից, մեր հարցմանն ի պատասխան, նշել էին, որ հատուկ խմբերը փակվել են, որովհետեւ այնտեղ աշխատող բոլոր մասնագետների աշխատանքային պայմանագիրն ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:

Նշենք, որ նշված մանակապարտեզում գործող հատուկ խմբերում հաճախում էր ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող 24 երեխա: 

Տպել
176 դիտում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Վանաձորում 23-ամյա ամուսինը դանակով հարվածել է հղի կնոջ որովայնին՝ իմանալով, որ չի ապրելու իր հետ

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ

Անթույլատրելի ենք համարում ԱԺ-ի կողմից տեղական ինքակառավարման մարմնի աշխատանքին միջամտելը. հայտարարություն

Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ

Փրկարարները շանը դուրս են բերել վերելակի հորանից

Երևանի Էրեբունու փողոցում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու

Դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են. կա 6 զոհ

Վաղը կանցկացվի դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի մրցույթ. 7 թեկնածուներից 1-ը Վիլեն Գաբրիելյանն է

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը վթարի է ենթարկվել

Իրանցի պատգամավորը մեջլիսի ամբիոնից 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի Թրամփին

Համբարձում Մաթեւոսյանը հանդիպել է Արմավիրի անասնապահների եւ մսավաճառների հետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է մարզի խնդրահարույց համայնքներ

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Հայտնի է ՌԴ նոր կառավարության ամբողջական կազմը. ում հաջողվեց պահպանել պաշտոնը

Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

«Վեոլիա ջուր»-ը 2020 թվականին Արարատի մարզում կիրականացնի 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ

Այգեհովիտի 31-ամյա բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, կեղծել մեքենայի համարանիշը (տեսանյութ)