Փաշինյանի թիկունքն անխոցելի է՝ ժողովրդի վստահության շնորհիվ. «Berner Zeitung» թերթի անդրադարձը

«Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով շվեյցարական «Berner Zeitung» թերթը հոդված է հրապարակել Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին՝ այն գնահատելով դրական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետը շուրջ մեկուկես տարի պայքարել է և կարող է հաջողություն գրանցել՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության հաստատման գործում: Հոդվածագիր Ֆրան Նիհույսենը գրում է՝ Սերժ Սարգսյանի կարիերան պարզ էր, պլանավորված. հայերը երկու անգամ նույն մարդուն պատրաստ էին ընտրել հարավկովկասյան երկրի նախագահ, բայց ոչ դրանից ավելին: Դրա համար էր նա 2018-ի ապրիլին ուզում դառնալ երկրի վարչապետ, այդ պաշտոնը իրեն էր սպասում, և, ինչպես ծրագրված էր, հենց նա էլ ընտրվեց (առաջին անգամ Հայաստանում Սահմանադրական փոփոխություններից հետո անցում էր կատարվում խորհրդարանական կառավարման մոդելին և խորհրդարանն էր ընտրում վարչապետին- խմբ.):

«Դա 100 հազար մարդ փողոց հանեց, գործընթացը հետագայում կրեց թավշյա հեղափոխություն անունը: Այնքան մեծ էր ցուցարարների ուժը, որ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանությունը: Մեկ տարի անց նա 70 տոկոս ձայն ստացավ խորհրդարանական ընտրություններում: Դրանից հետո Փաշինյանը փորձում էր պայքարել կոռուպցիայի դեմ, արդյունքում՝ Հայաստանը թևակոխեց նոր ժամանակներ, իսկ Սերժ Սարգսյանին սպառնում է ազատազրկում: Դեկտեմբերին նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դրամական չարաշահումների հետ կապված: Իրավապահները Սարգսյանին առնչվող՝ վատնումների գործով քրեական գործ են հարուցել՝ նրան մեղադրելով խոշոր ֆինանսական չարաշահումների մեջ:

Սարգսյանը միակ նախագահը չէ, որի հանդեպ իրավապահները քրեական հետապնդում են սկսել: Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ճաղերի ետևում է: Բացի այդ, պաշտոնից ազատվել են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ղեկավարները: Քոչարյանը մեղադրանքը համարում է քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ Փաշինյանը և հանրությունը սպասում են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի արդյունքներին: Ըստ հոդվածագրի՝ կոռուպցիայի դեմ այժմ մղվում է համակարգված պայքար, որը վերաբերում է նաև բարձրաստիճան պաշտոնյաներին»,-նշվում է հոդվածում:

Անդրադառնալով Հայաստան զբոսաշրջային մեծ հոսքերին՝ հոդվածագիրը տեղեկացնում է, որ մի քանի շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանն էլ քրոջ հետ ժամանել էր Հայաստան, որպեսզի իր երեխաներին մկրտի Էջմիածնի տաճարում (Քարդաշյանը 2019թ. հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր WCIT ֆորումին-խմբ.):

«Երկար տարիներ հայ ժողովուրդը ծանրաբեռնված է եղել հոգսերով, երկիրը զրկված է դեպի ծով ելքից, շրջապատված է երկու թշնամի երկրով՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնց քաղաքականությունն իրականացնում են ավտորիտար անհատներ՝ թաղված կոռուպցիայի մեջ և իրար հետ կապված՝ ընտանեկան կապերով: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հայեր են հեռացել Հայաստանից, և արտերկրից փող են ուղարկում հարազատներին: Փաշինյանն ընտրություններում հաղթանակից հետո մի ձեռքբերում ունի՝ նրա թիկունքն անխոցելի է՝ ժողովրդի վստահության շնորհիվ»,- նշում է շվեյցարական թերթը:  

Համաշխարհային բանկն իր զեկույցում նշել է, որ Հայաստանի համար նախատեսում է գրեթե ութ տոկոս տնտեսական աճ՝ եկող տարվա համար: Որտեղի՞ց է գոյանալու գումարը: Բազմաթիվ տուրիստներ են եկել, դրանց մեծ մասը՝ Իրանից: Համաշխարհային բանկի հայտարարության համաձայն՝ Հայաստանը բարելավել է նաև ներդրումային միջավայրը: Տնտեսության գումարները գալիս են պետական բյուջե: Կառավարությունը ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքներում, կառուցվում են ռազմավարական նշանակության ճանապարհներ՝ Իրան-Հայաստան-Վրաստան և ելք դեպի Եվրոպա: Բայց ճանապարհների կառուցումը երկարաձգվել է կոռուպցիոն սխեմաների պատճառով: Բարձրացել են զինծառայողների, բժիշկների աշխատավարձերը, կբարձրանան նաև կենսաթոշակները: Այդ բարձրացումները կատարվում են պետբյուջեի մուտքերի ավելացման շնորհիվ: Վարչապետը դա պայմանավորում է կոռուպցիայի դեմ պայքարով: Սակայն դեռ բոլորը չէ, որ զգում են հեղափոխության շնորհիվ կատարված փոփոխությունները, ժողովրդի սպասելիքները շատ ավելի մեծ են, բայց իրավիճակը գնալով բարելավվում է:

Տպել
2657 դիտում

Վանաձորի թաղամասերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

ԱՄՆ-ում կայծակի հարվածից 160-ամյա եկեղեցին հրդեհվել է

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

«Թոխմախ գյոլում» հայտնաբերվել են սատկած և ջրի ափին հայտնված բազմաթիվ ձկներ․ քաղաքացիները տանում են

Ադրբեջանն Արցախում հրաձգային զենք է կիրառել. հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորախմբին

18-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով թմրանյութ է ձեռք բերել. ապօրինի թմրաշրջանառության դեպքեր Գյումրիում (տեսանյութ)

Արմավիրի մարզի տասնյակ բնակավայրերում տևական ժամանակով կդադարեցվի գազամատակարարումը

Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել ճակատի հինգ հատվածում. ՌԴ ՊՆ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթևեկության սահմանափակումներ

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի տասնյակ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում

«Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են

Եթե այս ինտենսիվությունը պահպանենք, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը․ Գրիգորյան

Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունն իրականացնելու է ՀՀ անվտանգության ծառայությունը․ Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանին

Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել

Վաղը տեղի կունենա Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատական նիստը

Արցախի Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով

Սյունիքում կանցկացվի «Ոչխարների խուզման» փառատոն․ հրավիրված են բարձրաստիճան այրեր, դեսպաններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ

Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Արցախի 32-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելով

Կիևին ավելի հզոր զենքի մատակարարումը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի. Պեսկով

Թալիբներն Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են երկու քաղաքացու

Երևանում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը

Բենզեման հեռացել է «Ռեալ Մադրիդ»-ից

Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին

Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ

Զբոսաշրջության համաշխարհային օրը հաջորդ տարի կնշվի Վրաստանում

Ադրբեջանը հերթական սադրանքի համար հող է նախապատրաստում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տեղեկատվությունը

Ընկել է հեծանիվից ու գիտակցությունը կորցրել. Բելգիայի վարչապետին հոսպիտալացրել են

Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի փոխնախագահ և զինաթափման հանձնաժողովի զեկուցող

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտենում է 300-ի. հայտնի է ողբերգության պատճառը

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Ստոլտենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Այսօր և առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում

Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ