Ծննդօգնության ծառայություններ Մարալիկում և Եղվարդում գուցե մատուցվեն. հնարավոր է՝ բուժկենտրոններին ժամանակ տրվի

Քննարկվում է Մարալիկի և Եղվարդի բժշկական հաստատություններից մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պետական գնումը չկասեցնելու հարցը. հնարավոր է բաժանմունքներն աշխատեն ևս մի քանի ամիս՝ փորձելով ոչ միայն վերազինվել սարքավորումներով, ընդունել անհրաժեշտ մասնագետների, այլև՝ ավելացնել ընդունած ծնունդների թիվը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Նախարարը հավաստեց, որ բողոքի ակցիաները այս որոշման վրա որևէ ազդեցություն չեն գործել: Իրենք ուղղակի դիտարկել են, որ այս երկու բուժկենտրոններում ընդունված ծնունդների թիվը քիչ է տարբերվում որպես նշաձող սահմանված 150-ից. 102 է Մարալիկի դեպքում և 136՝ Եղվարդի: Սակայն, Թորոսյանի խոսքով, առաջնային կարևորություն ունի մատուցված ծառայության որակը. եթե այս բուժկենտրոններում ծառայության որակը հեռու լինի սահմանված նվազագույնի նշաձողից՝ բուժկենտրոնը չունենա նեոնատոլոգ, անեստեզիոլոգ, ինտենսիվ թերապիայի պալատ, ապա դրանցից պետությունն այս ծառայությունը չի գնի, բնակիչները «քանի ճանապարհ էլ, որ փակեն»:

Նախարարը հավաստեց, որ անգործ չի մնա նաև բուժանձնակազմը: «Աչաջուրի տնօրենը նաև  մանկաբարձն է, գինեկոլոգը, ամեն ինչն է էնտեղի՝ «չետիրի վ ադնոմ», նա հաստատ անգործ չի մնա: Մանկաբարձների համար էլ կարելի է բուժքույրական ծանրաբեռնվածություն ապահովել: Մենք պատրաստ ենք թե՛ բուժհաստատությունների տնօրենների և թե՛ մարզային իշխանությունների հետ քննարկել: Բայց որևէ մեկի զբաղվածությունն ապահովելու հարցը չի կարող հակակշռել կյանք փրկելու սկզբունքին: Մեզ համար թանկ են բոլոր աշխատողները, և դրանով է պայմանավորված մեր քաղաքականության այն հատվածը, որ ուղղված է նրանց աշխատանքային պայմանների բարելավմանը»,- ասաց նախարարը:

Այս պահին հանրապետությունում կա յոթ բուժհաստատություն, որ նախկինում մատուցել է մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ, սակայն այս տարի նրանց հետ պայմանագիր չի կնքվել պայմաններին չհամապատասխանելու պատճառով: Նախարարի դիտարկմամբ՝ այս սկզբունքով պիտի դադարեն գնել նաև այլ ծառայություններ այն բուժհաստատություններից, որտեղ դրանց պահանջարկը մեծ չէ:

Թորոսյանը ներկայացրեց հաշվարկներ, թե նշված բուժկենտրոններում ծննդօգնության ծառայության կասեցումից հետո այդ բնակավայրի ծննդկաններից քանի րոպե կպահանջվի մոտակա բուժկենտրոն հասնելու համար: Հաշվարկները միջինում 30-40 րոպե էին: Սակայն մոտակա գյուղերի պարագայում այդ րոպեներին պիտի գումարվեն այն րոպեները, որ կպահանջվեին ենթադրաբար այդ գյուղերից մինչև նախկինում գործող բաժանմունքներ հասնելը: «Պատկերացնո՞ւմ եք, թե որքան բարդ է տեղափոխել կնոջը ծննդաբերության ընթացքում, երբ պարզվում է, որ ունի վիրահատության կարիք»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ ի սկզբանե ավելի փոքր ռիսկի է ենթարկվում կինը այն բուժհաստատություններում, որտեղ նույն ծառայությունն ավելի շատերին է մատուցվում: «Ես չեմ ուզում նսեմացնել մեր մասնագետներից որևէ մեկին, բայց աքսիոմա է, որ եթե մենք ունենք վիրաբույժ, որ կատարում է ամսական հինգ վիրահատություն, և մեկ ուրիշը, որ կատարում է հիսուն վիրահատություն, հիսուն վիրահատություն անողն ավելի որակյալ ծառայություններ է մատուցում իր հմտություների, փորձի շնորհիվ»,- ասաց նա:

Նախարարը նշեց նաև, որ չորս բուժհաստատության նկատմամբ բացառություն է արվում և չի կիրառվում 150 ծննդի սանդղակը: Դրանք են Մեղրիի, Բերդի, Աշոցքի, Ճամբարակի բուժհաստատությունները, որ սպասարկում են դժվար հասանելի բնակավայրեր:

«Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե արդյոք ավելի տրամաբանական չէր լինի համալրել շտապօգնության մեքենաների քանակը, ինչպես հիմա է նախատեսվում անել, նոր կասեցնել բաժանմունքների գործունեությունը, նախարարը պատասխանեց, որ եթե կարիք լինի, մեքենաներ կտրամադրվեն, քանի որ դրանք ռեզերվում կան: Այն հարցին, թե չկա՞ արդյոք մտավախություն, որ պետության կողմից չգնված ծառայությունները, բուժհաստատությունները ծննդկաններին կառաջարկեն որոշակի գնով և այդ ծառայությունների որակն արդեն պետության կողմից կլինի անվերահսկելի, նախարարը պատասխանեց. «Հավանականությունը մոտ է զրոյի, քանի որ բոլորը գիտեն, որ մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունները պետպատվերով են, և մեր կողմից վերահսկվելու են բուժհաստատությունների աշխատանքը, չենք թողնելու «նա սվաբոդնոմ պլավընիի». էնպես պիտի անենք, որ այդ հաստատություններում այդ ծառայությունները չմատուցվեն»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առողջապահության նախարարության Մայրական եւ վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ Հայաստանում միջինը հղիների 30-40 տոկոսը բարձր ռիսկի խմբում են, ռիսկերն էլ ոչ միշտ են կանխատեսելի. «Օրինակ, արգանդի սերտաճումը կանխատեսելի չէ, միայն շատ բարձր կարգի էխոսկոպիկ հետազոտությունը կարող է ասել, էնտեղ կա սերտաճում, բժիշկներ, զգույշ եղեք, կարող է՝ պետք լինի արգանդի հեռացում: Եվ հենց այդպիսի պարագաներում է, որ հղին Երևանում կփրկվի, իսկ Մարալիկում չի փրկվի»:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
1797 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում