ՇՄ առաջին ատյանի դատարանում կրկին հետաձգվեց ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդիեւի դատավարությունը

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Արդեն 4-րդ անգամ այս նիստը չի կայանում տարբեր պատճառաբանություններով: Մինչ նիստի մեկնարկը դատարանը գրություն էր ստացել ոստիկանությունից այն մասին, որ դասակի ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալի ներկայությունն ապահովել հնարավոր չէ: Նիստը նախագահող Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի որոշմամբ, դատը հետաձգվեց: «Քրեական օրենսգրքի 303 հոդվածի համաձայն՝ ամբաստանյալի նիստին չներկայանալու դեպքում, գործի քննությունը հետաձգվում է, այս պարագայում հաշվի առնելով և ղեկավարվելով, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի  310, 302, 303, 304 և 312 հոդվածներով, դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել, նշանակել դատական նոր նիստ և պատշաճ կարգով ծանուցելով դատարության մյուս մասնակիցներին դատական հաջորդ նիստի տեղի ու ժամանակի մասին»,- հայտարարեց դատավորը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով փետրվարի 4-ին:

Հիշեցնենք, դատական առաջին նիստը, որը նշանակված էր 2019 թ․ սեպտեմբերի 6-ին, չէր կայացել, մեղադրող կողմի՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի արձակուրդում լինելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, նիստը հետաձգել և նշանակել էր 2019-ի հոկտեմբերի 25-ին: Այդ օրը, սակայն, կրկին դատական նիստ տեղի չէր ունեցել՝ կրկին մեղադրող կողմի հետ կապված բացակայության պատճառով: Հետաձգվել էր նաեւ 2019թ. նոյեմբերի 28-ին նշանակված դատական նիստը: Պատճառը Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի վատառողջ լինելն էր եղել:

Տպել
346 դիտում

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, քարերն ընկել են 2 կանանց վրա

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել

Աննա Հակոբյանը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Սուրենյան

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տներից մեկի տանիքը

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով

Հրդեհ Սիփանիկ գյուղում. այրվել են էլեկտրական մալուխներ եւ ուռենիներ

Արագածոտնի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Հրդեհ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ավտոմեքենաներից մի քանիսը վերածվել է մոխրակույտի

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա