«Էրեբունի» բժշկական կենտրոնի լիցենզիայի գործունեությունը կկասեցվի՞. նախարարությունը չի մանրամասնում, ԲԿ-ում տեղյակ չեն

ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրվել է հայտարարություն, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 27-ին նախարարության շենքում տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

Հայտարարության մեջ նշված է, որ քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ մի շարք կազմակերպությունների կողմից ներկայացված հայտեր, ինչպես նաեւ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիայի գործունեության կասեցման կամ նախազգուշացման հարցը:

Առողջապահության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ կասեցման կամ նախազգուշացման մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ նախարարության լրատվական ծառայությունից նշեցին, որ իրենց մոտ ամեն շաբաթ տեղի են ունենում ներքին կարգապահական նման նիստեր, քննարկումներ: Այլ մանրամասնություններ լրատվական ծառայությունից չհայտնեցին:

Փորձեցինք տեղեկատվություն ստանալ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից: ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ մի կապ չունեն այդ նիստի հետ, ավելին՝ տեղյակ էլ չեն, որ նման նիստ է լինելու: Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի կողմից, ըստ նրա, տարբեր կառույցների հետ կապված պարբերաբար կազմակերպվում են նման քննարկումներ:

Տպել
1052 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում