Ոստիկանությունը բացահայտել է 5 տարի առաջ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը

14/01/2020 schedule21:38

2015 թվականի սեպտեմբերի 21-ին Երևան-Աբովյան ճանապարհին տեղի ունեցած վրաերթը, ինչի հետեւանքով մահացել էր 76-ամյա մի քաղաքացի, բացահայտվել է:

Ըստ հաղորդագրության, 5 տարի առաջ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ կոտրվածքներով ու պատռված վերքերով իրենց մոտ 76-ամյա մի տղամարդ է տեղափոխվել: Ոստիկանները մեկնել էին հիվանդանոց: Սակայն տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր, իբր վնասվածքը ստացել է իր անզգուշության հետևանքով, Երևան-Աբովյան ճանապարհին, ավտոկայանի մոտ ընկնելիս: Դեպքի հաջորդ օրը տղամարդը մահացել էր: Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների և դատաբժշկական փորձաքննության եզրակացության համադրությամբ իրավապահները պարզել էին, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 21-ի սահմաններում, Երևան-Աբովյան ճանապարհին, տուժողը վնասվածքը ստացել է վրաերթի  հետևանքով: Աբովյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Անհայտ վարորդի ինքնությունը պարզելու, նրան և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ, իրավապահները տարաբնույթ միջոցառումներ էին ձեռնարկել: 2016 թվականի հունիսի 16-ին, որպես մեղադրյալ ներգրավվող անձի ինքնությունը հայտնի չլինելու հանգամանքով պայմանավորված, նախաքննական մարմինը որոշում էր կայացրել կասեցնել քրեական գործով վարույթը: Դեպքից 5 տարի անց, սակայն, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով տեղեկություններ էին ստացվել, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի իր մեքենայով քաղաքացուն հնարավոր է վրաերթի ենթարկած լինի Ավանի 50-ամյա մի բնակիչ:

2020 թվականի հունվարի 11-ին կասկածվողը բերման էր ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին ու խոստովանել կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Տպել
401 դիտում

Վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին. մեքենաներից մեկը բռնկվել է, կա 3 տուժած

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 2 հա տարածք

Արա գյուղ-Եղվարդ ճանապարհին մեքենան շրջվելով՝ հայտնվել է դաշտում. վարորդը մահացել է

Կրակոցներ Երեւանում. հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ, գնդակներ, ատրճանակ, չկրակված փամփուշտներ

Արցախում կրակոցից 19-ամյա զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր

Հայաստանից Վրաստան մեկնող մի խումբ ուղեւորների թույլ չի տրվել հատել սահմանը. մեքենայում գտնված 2 չինացիները ջերմել են

Մեջը ուժ չկա, առյուծի թևերը կապ չունեն կենդանու հետ, թրերը հայկական չեն. քննարկվում է ՊՆ նոր տարբերանշանը

Բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղեւորների նկատմամբ

Տիգրան Ավինյանը Գորիսում մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին

Բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Աշտարակում ջրի խնդիրն ապակենտրոնացված ձեւով են լուծել. քաղաքի ծայրամասերում մշտական ջրամատակարարում կա, կենտրոնում՝ չէ

Թրամփի փաստաբանները կարծում են՝ Զելենսկին ունեցել է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, նորի կարիքը չկա

«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը ցանկացել է Սեդրակ Քոչարյանից պարզել, թե ինչու են իրեն ծրագրավորել. պաշտպան

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները

Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ Նարեկ Սամսոնյանը. Արսեն Բաբայան

Ադրբեջանն արգելել է Ուկրաինայի ՆԳՆ հայ աշխատակցուհուն մասնակցել Բաքվում անցկացվող սեմինարին