Եմենում անհայտ անձը կրակահերթ է բացել մզկիթում. զոհվել է 5, վիրավորվել՝ 11 մարդ

14/01/2020 schedule21:35

5 մարդ է զոհվել, եւս 11-ը վիրավորվել են՝ անհայտ անձի կողմից Եմենի Աբյան նահանգի Լյուրդ բնակավայրի մզկիթում բացած կրակահերթի հետեւանքով: Այս մասին հայտնում է AL-Arabia հեռուստաալիքը՝ տեղական աղբյուրներին հղում անելով:

«5 զոհ կա, 11 վիրավոր, նրանցից մի քանիսի վիրավորումները բավական ծանր են: Անծանոթը կրակ է բացել մզկիթում աղոթող անձանց ուղղությամբ՝ ցերեկային աղոթքի ժամին»,-հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները: Նշվում է, որ սպանվածների թվում է հենց կրակոցների հեղինակի հայրը, ինչպես նաեւ մզկիթի իմամը (Ղուրանին լավ տիրապետող անձը, որը մզկիթում մուսուլմանական խմբի առաջնորդ է համարվում):

Հեռուստաընկերության աղբյուրները հավելել են, որ կրակահերթի հեղինակը հոգեկան խնդիրներ է ունեցել:

Քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելուց հետո, կրակոցների հեղինակը, օգտվելով ստեղծված խուճապից, դիմել է փախուստի:

Երեքշաբթի օրը Աբյանում Հարավային Եմենի անջատողական Անցումային խորհրդի ուժերը սկսեցին նահանջել Եմենի բանակում ունեցած իրենց դիրքերից ՝ սաուդյան բանակի վերահսկողության ներքո ձեռք բերված համաձայնությունից հետո:

Տպել
470 դիտում

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը

Փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի տարածքում գրանցվել է 75 հանցագործություն, 6 տրանսպորտային պատահար

Զովունիում 6 մեքենա է բախվել, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները. կան վիրավորներ

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է այսօր ստացել

Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ

Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձ. ԱԱԾ (տեսանյութ)

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Թելման Թադեւոսյանը

Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին ծննդյան տարեդարձի առթիվ

Բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկմանը կայացվել են նաեւ կադրային կարեւոր որոշումներ. վարչապետ (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա՝ օգնելով 54 քաղաքացու