Երեւանի քաղաքապետարանը կանխարգելիչ ձնամաքրում արեց. դեռ չտեղացած ձյունը մաքրելու ծրագիր նաեւ Նիկոլ Փաշինյանն ուներ

 

Երեւանում հունվարի 12-ի գիշերը տեղաց այս ձմեռվա առաջին՝ համեմատաբար առատ ձյունը: Բայց ինչպես սովորաբար լինում էր նման դեպքերում՝ կյանքը մայրաքաղաքում կանգ չառավ, իսկ երթեւեկությունը՝ կաթվածահար: Քաղաքային իշխանությունները, հուրախություն Երեւանի բնակիչների, դրանից խուսափելու գործից բավական լավ գլուխ հանեցին: Եղանակը եւս, իհարկե, որոշակիորեն նպաստավոր գտնվեց:

Երեւանցին սովոր էր, որ ձյան տեղումներն անակնկալի էին բերում քաղաքային իշխանություններին. նախորդները սիրում էին հաճախ կրկնել՝ ձյունը հո օդից չե՞նք բռնելու: Այս տարի քաղաքապետարանը նաեւ ձնամաքարման կանխարգելիչ աշխատանքներ էր իրականացրել՝ Երեւանի  որոշ հատվածներում աղ ու ավազ էր շաղ տրվել տեղումներից դեռ ժամեր առաջ: Գաղափարն, ի դեպ, ժամանակին առաջ էր քաշել այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ 2017-ին մասնակցում էր Երեւանի ավագանու ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու:

Փաշինյանի նախընտրական ծրագրի դրույթ-խոստումներից մեկը հետեւյալն էր. «Կներդրվի ձնամաքրման նոր համակարգ, որն օդերեւութաբանական ծառայությունների հետ համագործակցությամբ ձնամաքրման աշխատանքները կսկսի ձյունը տեղալուց առաջ»: Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում թեպետ այսպիսի հեռանկար չէր առաջարկվում, բայց, փաստորեն, նա եւս դա է նկատի ունեցել, երբ երեւանցիներին քարոզարշավի ժամանակ մասնավորապես խոստացել էր. « Վերանայել Երեւանի փողոցների մաքրման, աղբահանության եւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը»։

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախօրեի առատ ձնից առաջ աղով եւ ավազով փորձնական մշակվել են Արաբկիր, Նոր Նորք, Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնդրահարույց փողոցները: Աշխատանքն իրականացվել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցով: Այսուհետեւ, ըստ Կարապետյանի, աղով ու ավազով կմշակվեն հիմնականում քաղաքի բարձրադիր հատվածները, նաեւ այն տարածքները, որտեղ դրա անհրաժեշտությունը կա:  Երեւանի քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ՝ սա առաջին հայացքից արդյունավետ տարբերակ է, ինչի մասին են փաստել նաեւ քաղաքացիները:

Տպել
2102 դիտում

Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր կընտրեն. թեկնածուներից մեկը խնդիր է տեսնում, խորհրդի քարտուղարը՝ պարզաբանում

Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան. Արամ Ա կաթողիկոս

Արայիկ Հարությունյանը հանդիպել է և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ. «Արցախպրես»

Հայաստանը կրկին միջազգային մամուլի ու կառույցների ուշադրության կենտրոնում էր

Երեւանի 99 համարի երթուղին նոր ավտոբուսներով կսպասարկվի մարտի 1-ից

Փարիզում ցուցադրվել է Վան Գոգի նկարը, որը գրեթե ոչ ոք չի տեսել

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն․ գրանցել են գերազանց արդյունքներ

Հրդեհ է բռնկվել «Ավան Պլազա» հյուրանոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Բնակարանային գողություն Աշտարակի Շահազիզի փողոցում. կա ձերբակալված (տեսանյութ)

Կա’նգ առեք, մենք այն վիճակում չենք, որ կարողանանք թույլ տալ բաժանել մեր ժողովրդին. Սամվել Բաբայան

Հանրապետության հրապարակի հանրահավաքը՝ լուսանկարներով

Ըստ ամենայնի, «Իսկանդեր»-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել. ՌԴ ՊՆ

36-ամյա տղամարդու ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Մարտունի քաղաքում ձյուն է տեղում․ Գորիսում մառախուղ է

Սուսաննա Գաբոյանը դարձավ Հայաստանի չեմպիոն, Գաբուզյանը պոկվեց Փաշիկյանից

Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

ԳՇ պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ․ նախագահի աշխատակազմի արձագանքը լրատվամիջոցների հարցերին

ԵՄ-ն Հայաստանին կոչ է արել քաղաքական տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով

Ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ, և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի. վարչապետ (տեսանյութ)

Չարաշահումներ «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Ինձ վրա հարձակվեցին մեկ տասնյակ խիստ անբարեկիրթ «փրկիչներ»․ Վարտգես Գասպարի

Պենտագոնում մտահոգված են զինված ուժեր արմատականների ներթափանցմամբ

Կը դատապարտեմ Հայաստանի մէջ պատահած յեղաշրջման փորձը. Կարո Փայլան

Քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում. Նիկոլ Փաշինյան

Խաղաղ չէ իրավիճակը հարևան Վրաստանում

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները վրաններ են տեղադրում Ազգային ժողովի դիմաց

Վերջ թավիշին․ վարչապետը գնում է Կառավարություն՝ մի քանի նիստեր ու խորհրդակցություններ անելու և որոշումներ կայացնելու

ԱՄՆ-ը «Հյուսիսային հոսք -2» -ը համարել է Պուտինի հաղթանակը

Ընդդիմադիրները փակել են Բաղրամյան պողոտան

Պաշտպանության նախարարությունը՝ հայ-ադրբեջանական շփման գծի օպերատիվ իրավիճակի մասին

Իրականում նրանք բոլորը նախկիններ են. Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի հրաժարականը պահանջող 30 ոստիկանի մասին

105 ռոյալներն այս տարի էլ չեն լինի Ծիծեռնակաբերդի բարձունքում. նախագծի հեղինակը՝ երևանյան աղմկահարույց տաղավարի մասին

Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ Էդմոն Մարուքյան

Խրախուսում ենք հանդես բերել զսպվածություն և խաղաղ, առանց բռնության թուլացնել լարվածությունը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Ով վեր է կենում, իմ հրաժարականն է պահանջում. վարչապետն ասաց, որ դեպքում հրաժարական կտա

Մինչև մեր հարցը չլուծենք, չենք գնալու. փողոցը 2 ծայրից բարիկադներով փակեք. Վազգեն Մանուկյան

Պատերազմից ընդամենը 3 ամիս անց քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ.Թանդիլյան

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Պետք է ժամանակին սկսել պատվաստումները՝ կենդանիներին վտանգավոր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար. ՍԱՏՄ