Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատական ստացել

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով նախորդ տարի Լոռու մարզի 24 համայնքներում նախատեսված էին 56 ծրագրեր, որոնց մի մասը, սակայն, պարզվում է, դրական գնահատական չի ստացել՝ կապված թե որակական շեղումների, ու թե նախատեսված ժամկետների խախտման հետ:

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ, նախորդ տարվա սուբվենցիոն 56 ծրագրերից 6-ը տեղափոխվել է այս տարի: «Ծրագրերն այս տարի տեղափոխելը պայմանավորված էր մի քանի գործոններով՝ նախ նախագծերի հաստատման պրոցեսը երկարեց, եղանակային պայմանները դեր խաղացին, նաեւ որոշ աշխատանքներում թերություներ նկատվեցին, բայց քանի որ եղանակային պայմանները թույլ չտվեցին վերացնել, որոշվեց շարունակել այս տարի»,- ասաց պարոն Ջանազյանը, նշելով, որ կառավարությամբ որոշմամբ աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2020թ-ի օգոստոսի 1-ը. «Եղանակային պայմանները հենց թույլ տան, կվերսկսվեն թե աշխատանքները, թե թերությունները կվերացվեն»:

Վարչության պետի խոսքով՝ թերությունները կապված են հիմնականում Վանաձորի ճանապարհների հետ. «Ամենամեծ թերությունն այն էր, որ շինարարական կազմակերպությունը ամբողջ ծավալով իր շահած փողոցները ամբողջությամբ քանդեց, բայց կարելի էր դա մաս-մաս անել: Լուրջ խնդիր կար նաեւ կազմակերպչական ու որակական առումով: Որքանով տեղյակ եմ՝ քաղաքապետարանը դիտարկում է նաեւ պայմանագրերի խզման գործընթացը»:

Ջանազյանի փոխանցմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատում իրականացվել է մարզի 10 համայնքներում. «Ամեն շինարարական կազմակերպություն պարտավոր էր վերջում ներկայացնել իր լաբորատոր փորձաքննությունը, բայց եղավ վարչապետի ու ՏԿԵ նախարարի հանձնարարականը, ըստ որի նախարարությանը կից «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի կողմից իրականացվեցին ստուգումներ, որի արդյունքում մի մասը ստացան անբավարար գնահատական, անբավարար գնահատվեցին նաեւ Վանաձորում արված բոլոր փողոցները՝ բացի 1-ից: Այդ փողոցների մի մասը անբավարար գնահատվեցին, մի մասն էլ անգամ փորձաքննության ենթակա չէր…»,- մանրամասնեց վարչության պետը: Մինչդեռ, ըստ նրա, շինարարների ներկայացրած լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով բոլորը դրական գնահատական էին ստացել. «Մենք մանրամասն նկարագրություն ենք պահանջել, որպեսզի նախ համեմատենք, հետո արդեն հասկանանք իրավիճակը»:

Քաղաքաշինության վարչության տրանսպորտի բաժնից ՀԺ-ին փոխանցեցին, որ կոնկրետ Վանաձորում սուբվենցիոն ծրագրով նախատեսված է եղել իրականացնել 209 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ 15 փողոցներում: Մինչդեռ դրական գնահատական ստացել է միայն Զեյթունի փողոցից մինչեւ Սեբաստիայի փողոց արված ասֆալտապատումը: Մյուս 14 փողոցներից օրինակ Վերածննդի փողոցից դեպի 5-րդ պոլիկլինկա տանող ճանապարհը թեպետ ամբողջությամբ է ասֆալտապատվել, սակայն բացասական գնահատական է ստացել, ասել է թե՝ համարվել է անորակ: Նույն պատկերն է նաեւ Լանջային փողոցում: Նախորդ տարի արված ասֆալտի տակից տարեւերջին խոտ էր աճել:  Լազյան-Բաթումի հատվածում միայն խճապատում է արվել, Աբովյան փողոցում՝ միայն ֆրեզավորման աշխատանքներ, իսկ Լազյան-Շիրվանզադե հատվածում՝ ոչինչ չի արվել:

Քաղաքաշինության վարչության պետն ասում է՝ ստեղծված իրավիճակում մեղքի բաժին ունեն ոչ միայն շինարարական կազմակերպությունները, այլ նաեւ վերահսկող մարմինները. «Պետք է թույլ չտայինք, որ միանգամից բոլորը քանդեին, թեպետ մեր կողմից էլ է լուրջ վերահսկողություն տարվել»:

Սուբվենցիոն ծրագրերում թերություններ միայն ասֆալտապատման ոլորտում չէ, որ արձանագրվել են. «Թերություններ եղան նաեւ հարդարման, սալիկապատման ու ներկարարական աշխատանքների որակի մեջ, լուրջ թերություններ են նկատվել ոչ միայն Վանաձորի հրապարակի, այլ բոլոր հրապարակների բազալտե սալիկների շարվածքի մեջ… թերությունները ֆիքսված են»,- ասաց Արմեն Ջանազյանը, նշելով, որ Վանաձորի Հայքի հրապարակի սալիկապատման եւ հիմնանորոգման ավարտական ակտը դեռ չեն ստացել, հետեւաբար դեռ վաղ է ասել՝ աշխատանքները կընդունվեն, թե ոչ:

Սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների հետ կապված, «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից կատարված ասֆալտբետոնե ծածկի հանուկի լաբորատոր փարձարկման արդյունքներով մի շարք ծրագրերի առումով ճանապարհաշինական պահանջները չբավարարելու վերաբերյալ տրված բացասական եզրակացության, ինչպես  նույն ծրագրերի առումով, կապալառու կազմակերպությունների կողմից պատվիրված ասֆալտբետոնե ծածկի հանուկի փորձարկումներ երկու այլ կազմակերպությունների տրամադրած տվյալներում, «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից կատարված լաբորատոր փորձարկումների համեմատությամբ, եղել են իրարամերժ տեղեկություններ:
Ահա այս խնդրահարույց հարցի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի հստակեցման նպատակով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, համայնքների ղեկավարների և շինկազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախօրեին խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում:

«Ծրագրերի մեկնարկի հենց սկզբում ձեզ հետ ունեցած հանդիպմանը ես ներկայացրեցի իմ հստակ պահանջը՝ աշխատանքները կատարել որակով, հետագա խնդիրներից խուսափելու համար: Այսօր, սակայն, ունենք մի իրավիճակ, երբ ձեր կողմից պատվիրված և «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից կատարված լաբորատոր փորձարկումների արդյունքները շատ դեպքերում տարբերվում են իրարից, ինչը մեզ առիթ է տալիս կասկածով վերաբերելու դրանց»,- հանդիպմանն ասել է մարզի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ մարզպետարանը գրությամբ դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազությանը՝ կազմակերպությունների կողմից տվյալների օրինականությունը ստուգելու և կոռուպցիոն ռիսկեր պարունակելու դեպքում իրավական գնահատական և համապատասխան ընթացք տալու խնդրանքով: Խնդրի լուծման տարբերակները հետևյալն են՝ կատարել կրկնակի աշխատանք և որակի ստուգում, երկրորդ՝ վճարված գումարների հետգանձում»,- ասել է Ա. Ղուկասյանը:

Հանդիպման ընթացքում շինկազմակերպությունների ղեկավարների կողմից առաջարկվել է ևս մեկ անգամ դիմել ՊՈԱԿ-ին՝ խնդրանքով համատեղ անցկացնելու ևս մեկ փորձարկում: Մարզի ղեկավարը ներկայացված առաջարկությանը համաձայնություն է տվել: Նա մեկ անգամ եւս հիշեցրել է՝ պետական բաժնեմասից նշված ծրագրերից որևէ մեկը չի ֆինանսավորվի, մինչև արդյունքների ամփոփումը և դրական եզրակացության առկայությունը:

Տպել
1955 դիտում

Սև լիճ տեղանքում ադրբեջանական գործողություններն անհանդուրժելի են, դա ոտնձգություն է ՀՀ տարածքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Շնորհակալություն, որ անաչառ եք. Շիրակի մարզպետն ամփոփեց աշխատանքային 100 օրը

Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները․ ՄԻՊ

ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ՊՆ-ին պատկանող բեռնատարի մեջ․ կան վիրավորներ․ Shamshyan

Գազայում ավերվել է 16-հարկանի երկնաքերը. պաղեստինա-իսրայելական հրթիռակոծությունները չեն դադարում (տեսանյութ, լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Տավուշում հանգիստ է․ Ստյոպա Սաֆարյանը գտնվել է «թուրքի պոստից» 300-500 մետր հեռավորության վրա

Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում կրակահերթեր տեղի չեն ունեցել. Info chechk

Դուք վստա՞հ եք, որ վառելիք չկար. եթե «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարտքը չտա, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն կդիմի դատարան

Սյունիքի մարզպետարանը հորդորում է մարզպետին չվերագրել խոսքեր, որոնք իրականում նա չի ասել

Հայտնի են Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչների մրցավարական կազմերը

Նիկոլ Փաշինյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությունների խախտման փորձերը

Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ

Երկրորդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

Աչքերս փակ, թե բաց, միշտ բարի լույս եմ ասելու իմ քաղաքին. Գյումրին հրաժեշտ տվեց Հասմիկ Կիրակոսյանին (լուսանկարներ)

Ադրբեջանցիների կողմից մեր ջուրը թունավորելու մասին լուրերը կեղծ են. Սիսիանի ԲԿ տնօրենը՝ վարակի հարյուրավոր դեպքերի մասին

ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի 7 ներկայացուցիչ հանդես կգա

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին

Կառավարությունը ԱԱԾ-ին Կապանում եւ Գորիսում հողամասեր կհատկացնի պաշտպանության ամրապնդման համար

Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

«Ձեր ներկայությունը մեզ ուժ է տալիս». քաղաքապետը Աղվան Չատինյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի

«Դոն Պիպոյի» թիկնապահի սպանության գործով խուզարկություն Այգեշատի գյուղապետի տանը, հայտնաբերվել է թմրանյութ.shamshyan.com

Ժողովուրդը պետք է հստակ ասի «ոչ» բոլոր ժամանակներում երկիրը ապականած և ապագան վիժեցրած ուժերին․ Նորայր Նորիկյան

5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ․ ՊՆ

Քաղաքական հայտ ներկայացրած բանդան պետության ներսում կազմակերպված մեդիաօպերացիա է իրականացնում ժողովրդի դեմ. Հովհաննիսյան

Առաջարկվում է աշխատողին արձակուրդ տրամադրել նաեւ մինչեւ վեց ամիս լրանալը, արձակուրդ չտրամադրելու դեպքում տուժանք վճարել

Տիգրան Ուրիխանյանը և Արա Աբրահամյանն այսօր հուշագիր կստորագրեն․ Աբրահամյանը «Ալյանս» կուսակցության ցուցակո՞ւմ կլինի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Տիգրան Ավինյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է զորավարժության նախապատրաստման բանակցություններին

Կենտրոն վարչական շրջանը ղեկավար չունի. թաղապետին փոխարինողը ձերբակալված է, իսկ թաղապետն արձակուրդից չի վերադառնում

Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը․ քրեական գործն ուղարկվել դատարան

Առկա ամբողջ արտադրանքը կարտահանվի ԱՄՆ. Վահան Քերոբյանն այցելել է չրագործական ընկերություն և պիստակի այգի

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի է պայթել ականի վրա

Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է. Նիկոլ Փաշինյան

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է նոր նախագիծ՝ Reforms.am կայքը

Արա Այվազյանն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին

Պետք է աջակցենք իրար մեր պետությունների զարգացումն ապահովելու գործում. Փաշինյանի և Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային շտաբը կղեկավարի Շիրակի մարզպետը. ի՞նչ պահանջներ են առաջադրված