Հայկ Մարությանը հյուրընկալել է միջազգային STARMUS փառատոնի հեղինակ Գարիկ Իսրայելյանին

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայկ Մարությանը հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին:

Փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: STARMUS-ի 6-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Հայաստանում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են, մասնավորապես, STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի միջազգային փառատոնը Երեւանում անցկացվի հավուր պատշաճի:

STARMUS-ի խորհրդի անդամներն են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, «Queen» ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ: Փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինն է:

Տպել
711 դիտում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները

Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

Պերմյակովը գտնվում է ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում. ՌԴ-ից պատասխանել են