Նովոկուզնեցկի դատարանում տղամարդը կրակ է բացել. սպանվել է դատական կարգադրիչը, կա վիրավոր

ՌԴ Նովոկուզնեցկի դատարանում վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել:

45-ամյա Տղամարդը անկանոն կրակ է բացել դատարանի շենքում: Կրակոցների հետեւանքով սպանվել է մեկ մարդ, եւս մեկը վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ տղամարդը ձերբակալվել է:

Կրակոցների հետեւանքով վնասվածքներ ստացածը 1 կին է, իսկ սպանվածը տղամարդ. նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Մահացածը դատական կարգադրիչ էր:

Կեմերովսկի շրջանի քննչական բաժնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ, քննարկվում է սպանության հոդվածով ձերբակալվածին մեղադրանք առաջադրելու հարցը: Նախնական քննության տվյալներով՝ երբ հանցագործության մեջ կասկածվող 45-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել դատարանի շենք, դատական կարգադրիչը, տեսնելով հրազենը, փորձել է թույլ չտալ նրա մուտքը, ինչի արդյունքում տղամարդը կրակ է բացել նրա ուղղությամբ:

Առաջ գնալով՝ նա կրակել է 43-ամյա կնոջ ուղղությամբ, որը դատարան էր ներկայացել քրեական գործերից մեկով՝ վկայի կարգավիճակով:

Ականատեսներից մեկը սեղմել է ահազանգի ազդանշանը, ինչից հետո էլ տղամարդը ձերբակալվել է:

Տպել
510 դիտում

Հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները. Հովհաննիսյան

Երեկ երեկոյան հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ․ Արծրուն Հովհաննիսյան

Տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանության ծառայողը դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից. պարզաբանում

Առ այսօր հայտնի է գերեվարված 15 հայ զինծառայողի, 1 բնակչի մասին․ Կառավարությունն ու փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է. վարչապետ (տեսանյութ)

Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար. Արցախի ՄԻՊ

Արցախն ու պատերազմական օրերի պատկերը Դիլաքյան եղբայրների վրձնած նկարներում ու գույներով (լուսանկարներ)

Շարունակվում են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. ոստիկանություն

Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ դարձավ

Աննա Հակոբյանը 13 հոգանոց կանանց ջոկատով շուտով կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու

Կորոնավիրուսի պատճառով մահացել է Կամերային երգչախմբի հիմնադիր Հարություն Թոփիկյանը

Սարգիս Ադամյանը գրեթե 8 ամիս անց խաղադաշտ վերադարձավ

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք, որոնցից 131-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Պարգեւների ներկայացված զինծառայողները. հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են. ՊԲ

Ի՞նչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար. վարչապետը՝ ձախողված հրադադարի մասին (տեսանյութ)

Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն. Արցախի նախագահ

Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծվում են Մարտունին, Մարտակերտը, նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ

Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ

Իրանը զորքեր է կենտրոնացնում Արաքսի երկայնքով

Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային որակել Է որպես զինյալների տուրիստական գործակալ