Տավուշի մարզի 2 համայնքի ղեկավարներ հրաժարական էին ներկայացրել. նրանցից մեկը փոշմանել է

ՀԺ-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Ենոքավան եւ Բերքաբեր համայնքների ղեկավարները հրաժարականի դիմում են ներկայացրել:

Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը մեր զրույցում հաստատեց տեղեկատվությունը, սակայն նշեց, որ այսօր արդեն հետ է վերցրել այն: Բերքաբեր համայնքի ղեկավար Արգամ Արզումանյանը նշեց, որ դիմումը ներկայացրել է ուրբաթ օրը:

«Պատճառը անձնական խնդիրներն են: Ես համարում եմ, որ իմ միսիան կատարել եմ»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը: Հարցին, թե ո՞րն էր իր միսիան՝ Արզումանյանը պատասխանեց, որ իր առջեւ համայնքի զարգացման հետ կապված նպատակներ էր դրել, որոնք համարում է իրականացրած:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ նոր աշխատանքի առաջարկ ունեք՝ գյուղապետը պատասխանեց, որ իր համար օրերի հարց է աշխատանք գտնելը: Նշենք, որ Արզումանյանը նոր տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ինժեներ է: Մեր տեղեկություններով՝ նրա ընտանիքը ՌԴ-ում բիզնես ունի, որով էլ պատրաստվում է զբաղվել գյուղապետը: Հարցրինք՝ չէ՞ր ստացվում համատեղել գյուղապետի պաշտոնը մասնագիտական զբաղվածության հետ՝ Արզումանյանը պատասխանեց. «Ո՛չ, ես գյուղապետ աշխատելիս ժամանակ չեմ ունեցել, եթե ունենայի, միգուցե հրաժարական չտայի»:

Ըստ մեր տեղեկությունների՝ գյուղապետների հրաժարականի պատճառը ցածր աշխատավարձն է: Եթե նախկինում նրանք կարողացել են հավելյալ եկամուտ ունենալ, հեղափոխությունից հետո դա անհնար է: Այս տեղեկությունը Արզումանյանը հերքեց. «Գիտեք, գյուղապետները դեռ մի բան էլ իրենց աշխատավարձից են ծախսում համայնքի վրա: Ես ապահովված եմ, գումարի խնդիր չունեմ»:

Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր հրաժարականի պատճառը եւ ինչո՞ւ է հետ վերցրել դիմումը: Նա ասաց, որ ե՛ւ ինքն է փոշմանել, ե՛ւ ավագանին է մերժել իր դիմումը, ուստի այսօրվանից կրկին աշխատանքի մեջ է: Գյուղապետը վստահեցրեց, որ հրաժարականի պատճառը սրտի հետ կապված խնդիրներն էին, հետազոտվել է, պարզվել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է: 

Աշխատավարձը որեւէ կապ չունե՞ր ձեր հրաժարականի հետ՝ հարցրինք գյուղապետին. «Չէ՛, ինչի՞ մասին ենք խոսում, վերջը մեր հայրենիքի համար ենք անում, աշխատավարձը ո՞րն է բայց»,- պատասխանեց նա: Մեր նկատառմանը, թե ապրելու համար աշխատավարձ է պետք, գյուղապետը պատասխանեց, որ ինքն արտասահմանում եղբայր ունի՝ իրեն պահում են: 

Չիբուխչյանը տեղեկացրեց, որ «կեղտոտ» աշխատավարձը 120 հազար դրամ է, ինքը ստանում է 90 հազար 200 դրամ, որը պայմանավորված է համայնքի ունեցած փոքր բյուջեով: «Ընդամենը 12 միլիոնանոց բյուջե է»,- ընդգծեց նա:

 

Տպել
1604 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)