Վարչապետին ճանապարհելուց հետո Երեւանի քաղաքապետը պատասխանել է լրագրողների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այսօր երեկոյան այցելել էր Երեւանի քաղաքաետարան՝ հանդիպելու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, շենքից դուրս գալուց հետո չի պատասխանել լրագրողների հարցերին: Հանդիպման մասին որոշ մանրամասներ ներկայացրել է քաղաքապետ հայկ Մարությանը:

Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը՝ ստորեւ:

-Վարչապետի հետ հանդիպման պատճառը որն էր:

- Ընդհանուր աշխատանքային հանդիպում էր սա: Եվս մեկ հանդիպում կայացել էր, եթե կհիշեք, անցած տարի: Նաեւ մենք արձանագրեցինք, որ այս հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, որովհետեւ շատ հարցեր լինում են կուտակված նաեւ ավագանու մեր անդամների մոտ՝ կապված տարբեր գերատեսչությունների հետ, կապված տարբեր պրոցեսների հետ: Այս հանդիպումը շատ կարեւոր է նաեւ սինխրոնացնելու համար ՏԻՄ-ի եւ կառավարության աշխատանքները:

- Վարչապետի հիմնական մտահոգությունը մայրաքաղաքի  հետ կապված ո՞րն է այս պահին:

-Այդ հարցով ավելի ճիշտ կլինի հենց պարոն վարչապետին դիմել: Այս պահին մենք ավելի շատ ոչ թե քննարկում էինք խնդիրները եւ խնդիրների լուծման ճանապարհները, այլ արձանագրում էինք՝ ինչ խնդիրներ կան եւ ուղղակի գծում էինք դրանց լուծման ճանապարհները:

- Ի՞նչ արձանագրեցիք, ի՞նչ խնդիրներ կան:

- Արձանագրեցինք, որ էն խնդիրները, որոնք շատ հրատապ լուծում էին պահանջում, էս պահին քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք լուծման ընթացքում են: Եվ համատեղ արձանագրեցինք, որ կառավարության հետ միասին պետք է լուծենք էս խնդիրները: Այսինքն խնդիրներ կան, որոնք Երեւան քաղաքը ի զորու չէ լուծել, եւ էստեղ շատ կարեւոր է կառավարության օգնությունը, որը էս պահին կա եւ հենց դրա մասին էինք խոսում, թե ինչպես անենք, որ փոխհամագործակցությունը ավելի արագացնենք:

-Դժգոհությունները ավելի շատ են շինթույլտվությունների դանդաղություններից, բյուրոկրատական քաշքշուկներից: Այդ մասին շատ դժգոհություններ կան: Օրինակ քննարկեցիք վարչապետի հետ՝ ինչպես անել, որ մեկ պատուհան գործի եւ գործարարները այդ խնդիրներին չառնչվեն:

- Որպեսզի պատկերացնեք, քաղաքապետարանում էդ բոլոր կազմակերպությունները իրար հետ վերցրած, մոտ 30 000 աշխատող կա: Մի փոքր ավելի: Եվ ոլորտները շատ են, բնականաբար, մի ժամվա մեջ չէինք կարող բոլոր ոլորտներին անդրադառնային: Ձեր ասածը ուղղակի կազմակերպչական հարցեր են, եւ ես ուզում եմ նաեւ շեշտել, որ էս պահին ոչ թե դանդաղել է, որովհետեւ դանդաղ ենք աշխատում, այլ որովհետեւ քանակն է մեծացել: Ես բազմիցս նշել եմ, որ այսօր աննախադեպ քանակությամբ դիմումներ ունենք շինթույլտվությունների համար: Մարդիկ, ովքեր երբեւիցե ունեին ինչ-որ հողակտոր, իրենց մտքով չէր անցնում, որ կարող են դիմել քաղաքապետարան եւ շինթույլտվություն ստանալ, այսօր բոլորը որոշել են, որ ուզում են կառուցապատումով զբաղվեն: Եվ մենք ողջունում ենք, բայց միեւնույն ժամանակ այս բոլոր դիմումների մշակումը ժամանակ է պահանջում, որովհետեւ մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք, որ այլեւս ուղղակի շինթույլտվությունները չեն տրվելու: Շինթույլտվությունները պետք է բոլոր նորմերին համապատասխանեն, պետք է համապատասխանեն միջավայրին, եւ էս ամեն ինչը ճիշտ մշակելու համար բնականաբար ժամանակ է պետք: Այսինքն, եւ քանակը շատացել է, ֆիքսենք սա, եւ որակը:

-Անցած տարի մարտին էր, կարծեմ, Դուք սկսեցիք քաղաքի սրճարանների ապամոնտաժումը օպերայի մոտից: Սկսեցիք, դիմադրության արժանացավ, աղմուկ բարձրացավ, այ հիմա, օրինակ, այդ առումով ինչ պլաններ կան, պատրաստվու՞մ եք դարձյալ սրճարաններ ապամոնտաժել քաղաքում, այգիներ վերադարձնել քաղաքացիներին: ԵՎ, սրանից բացի, խնդրում եմ կպատասխանեք նաեւ ավտոբուսների մասին հարցին. Ձեր տեղակալը հենց «Ազատության» հետ զրույցում էր ասել, որ 100 ավտոբուս է բերվելու, 2021 թ. նոր երթուղային ցանցը պատրաստ կլինի շահագործման:

- Սրճարանների մասին ասեմ. ամբողջ քաղաքաքում պրոցեսը շարունակվում է, եթե հետեւեք մեր ֆեյսբուքյան էջին, նաեւ հրապարակումներին yerevan.am կայքով, ամբողջ քաղաքում գույքագրվում են կրպակները, որոնք թղթեր չունեն, եւ այդ կրպակները քիչ-քիչ հանվում են ամբողջ քաղաքից: Սրճարանները նույնպես, վերադարձվում են այգիների մասեր, եթե ոչ ամբողջ այգի, այգիների հատվածներ, որոնք նույնպես զավթած են եղել ապօրինի ճանապարհով: Բնականաբար սրա մասին հայտնում ենք, դուք կարող եք ծանոթանալ մեր կայքից: Այս պրոցեսը պետք է լինի շարունակական, բայց սա լինելու է երկար, չի լինելու կարճ: Պրոցեսը լինելու է երկար, որովհետեւ քանակությունը շատ մեծ է, մենք մեկ օրում չենք կարող անել:

Կապված տրանսպորտային ցանցի  հետ. աշխատանքները այս պահին ակտիվ փուլ են մտել, 100 ավտոբուսը պետք է էս տարի ձեռք բերենք, կաշխատենք մինչեւ տարվա վերջ 100-ից բացի նույնպես ավտոբուսներ ձեռք բերենք, բայց դրա մասին չենք խոսում, այլ նրա մասին, որը իրատեսական է: Մյուս տարի ամբողջ ցանցը գործարկվելո՞ւ է, թե՞ ոչ. կարծում եմ՝ մյուս տարի դեռ չենք հասցնի, որ ամբողջ ցանցը, էն ինչ որ մենք պատկերացնում ենք, ինչ անգլիական WYG-ն գծել է մեզ համար,  հնարավոր չէ 2021 թվականին ամբողջությամբ գործարկել, բայց մասամբ սկսելու ենք աշխատեցնել:

Տպել
1929 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին