Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան:

ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներից միակն է, որը կառուցում և արդեն ավարտին է հասցնում շատ մեծ հզորությամբ միջուկային էլեկտրակայան։ Կայանը հիմնված է կորեական տեխնոլոգիայի վրա և արևային, քամու էներգետիկայի հետ միասին մեծ ներդրում է ունենալու այդ երկրի էլեկտրականության արտադրության ամբողջ զամբյուղի մեջ։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Նախագահ Սարգսյանը շրջել է կայանում, ծանոթացել գործունեությանը: Տեղեկացվել է, որ ատոմակայանի նախագծում մեծ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոնների պահպանմանը։ Համապատասխան պետական կառույցի ղեկավարների հետ Հայաստանի նախագահը զրուցել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Նշելով Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի առկայության փաստը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ունի ինչպես ատոմակայանը կառավարելու և կայուն պահելու, այնպես էլ դրա անվտանգությամբ զբաղվելու գիտական և ինժեներական երկարամյա փորձառություն։

Զրուցակիցները կարևորել են միջուկային էներգետիկայի ոլորտում երկու երկրների կայուն և երկարատև համագործակցությունը: «Կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում բավականին կխորանա և նոր հնարավորություններ կբացի:

Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ սկսված գործընթացի արդյունքում «Մասդար» ընկերությունը պայմանագիր ստորագրեց Հայաստանի կառավարության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ»-ի հետ՝ Հայաստանում մոտ 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի կայան կառուցելու նպատակով։ Իմ այցելությունը ԱՄԷ-ի միջուկային էներգետիկայի կենտրոն ինքնանպատակ չէ։

Քանի որ Հայաստանի էներգետիկ զամբյուղի մեջ միջուկային էներգետիկան, այսինքն՝ ատոմակայանն այսօր կա և վաղն էլ շարունակելու է արդյունավետորեն աշխատել, հետևաբար, այդ ատոմակայանի հետ կապված ցանկացած խնդիր, ամենակարևորը՝ անվտանգության, կայունության և նաև կառավարման խնդիրը, հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել  է նախագահը:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ընդհանրապես, ատոմակայանի կայունության, անվտանգության և միջուկային կարգավորումների հետ կապված խնդիրների լուծման ոլորտում Հայաստանի Հանրապետությունը և ԱՄԷ-ն համատեղ հետաքրքրություններ ունեն։

«Կարծում եմ՝ մեր գիտնականները, մասնագետները, ինժեներները ասելիք ունեն և ունեն որոշակի գիտելիք իրենց գործընկերներին փոխանցելու, և հակառակը, քանի որ ԱՄԷ-ում կառուցվող՝ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող ատոմակայանը հետաքրքիր օբյեկտ է»- ասել է նախագահ Սարգսյանը։

Հայաստանի նախագահի և էմիրաթական կողմի ներկայացուցիչների հանդիպումը հաճախ է ընթացել մասնագիտական դաշտում։ Նախագահ Սարգսյանի զրուցակիցները բարձր են գնահատել նրա տեղեկացվածությունը և գիտելիքները միջուկային էներգետիկայի ոլորտում․ ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը ժամանակին եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ)։

Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև հայկական ատոմակայանի համագործակցության ընդլայնումը համաշխարհային միջուկային կենտրոնների հետ: «Հայաստանն ատոմակայան ունեցող և միջուկային էներգետիկայից հասկացող երկիր է և այդպիսի պետք է մնա երկար տարիներ, քանի որ մենք բոլորս ակնկալում ենք, որ գուցե, հինգ, տասը, տասնհինգ, քսան տարի հետո պետք է սկսվի նոր տիպի ջերմամիջուկային կայանների դարը, որոնք շատ ավելի արդյունավետ և անվնաս են լինելու։ Կարծում եմ՝ Հայաստանը գիտության, ինժեներական գիտելիքի փորձառության իմաստով պետք է մնա աշխարհի կենտրոններից մեկը»,- շեշտել է նա:

Տպել
1222 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը