Մարզպետը կլանային որոշում կայացրեց, սա հիվանդանոցն ինձանից խլել էր, որը չեմ հանդուրժելու. Աշոտ Կուրղինյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Գյումրու Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում այսօր հաստատեց մրցույթին մասնակցած եւ հաղթող ճանաչված երկու թեկնածուներից ոչ թե հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանին, այլ երկրորդ թեկնածուին՝ «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ, տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանին: Այս որոշումը հիվանդանոցում, մասնավոր զրույցներից կարելի է եզրակացնել, որ նաեւ Գյումրիում, որոշակի շրջանակներում ծայրահեղ լարվածություն է առաջացրել:

Աշոտ Կուրղինյանն օրվա ավարտին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հստակ ընդգծեց՝ սա վաղուց կայացված որոշում էր, կլանային որոշում է, գործող իշխանությունն այս հարցում չկա: Մարզպետն, ըստ Կուրղինյանի, քննությունը չբռնեց:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն, ըստ Աշոտ Կուրղինյանի, երբեք չի այցելել հիվանդանոց, որ ծանոթանա, թե ինչպես են աշխատում կամ ինչ խնդիրներ կան առկա: Ասաց՝ ինքն է երկու անգամ անհիմն հրավիրվել Շիրակի մարզպետարան՝ խոսելու քաղաքացիների բողոքների հետ կապված հարցերի մասին: Առաջին դեպքում քաղաքացին բողոքել է, որ կիրակի օրն այցելել են հիվանդանոց եւ իրենցից գումար են ուզել սպասարկման համար:

«Երկրորդն ավելի խայտառակ դեպք էր, երբ մարզպետի ընկերը մարզպետի սենյակում ինձ ասում էր՝ ճիշտ է Տիկոն ընկերս է, բայց դու պետք է պատասխան տաս, թե ինչու են քո հիվանդանոցում կեսարյանից (նկատի ունի վիրահատվող հիվանդի հարազատներից) դեղ ուզել: Առաջին հայացքից հասկացվում է, որ մենք մեծ հանցանք ենք գործել, բայց ես միանգամից ասացի՝ ինչ դեղ ենք ուզել եւ ինչի համար: Տեսան, որ ասելիք չկա, ասացին՝ Ձեր բժիշկը փող է ուզել: Երկու դեպքում էլ պարզվեց, որ որեւէ մեկը որեւէ հիվանդից գումար չէր ուզել, առավելեւս վերցրել, հիվանդն էր տարել զոռով բժշկին որպես շնորհակալություն 10.000 դրամ տվել»,- ասաց Կուրղինյանը:

Սրան հետեւել է հիվանդանոցում անցկացված աուդիտը, կրկին, ըստ Կուրղինյանի, ուղղորդված, սակայն անարդյունք:

«Վաղը ինչ փաստարկ ասես բերելու են, որպեսզի կարողանան արդարացնել այսօրվա որոշումը: Ոչ մի խնդիր չունեմ ես: Ո՞նց կարող են մարդուն, որը 5 հոգու ղեկավարելու փորձ չունի, բերել դնել 219 աշխատակցի ղեկավարելու: Որ ի՞նչ: Եթե տնօրենը վատն է, եթե տնօրենի գործողությունների արդյունքում հիվանդանոցը 100 տոկոս տուժում է, եթե ֆինանսական պարտքեր կան, կոլեկտիվը դեմ է, թոշակի է գնացել, բեր փոխի, բայց հիմա անունն ի՞նչ ես դնում: Էլի եմ ասում, չեմ կառչած աթոռին, բայց ափսոսում եմ: Սա տնօրեն փոխել չէր, սա հիվանդանոցն ինձանից խլել էր, իմ ձեռքից իմ կյանքի գործը խլել էր: Սա ես չեմ հանդուրժելու, խլել են այն ծրագրերը, որոնք ես սկսել եմ, բայց չթողեցին, որ ավարտեմ: Արդար չէ, որ ամեն գնով փորձեցին այս որոշմանը հասնել: Ես շատ հնարավորություններ չունեմ ինձ պաշտպանելու: Երբ մեկ-երկու հոգի կանգնում, ասում են՝ ինչ եք ուզում էս տղայից, պատասխանում են՝ նա ունի հովանավորչություն: Իրենք ոչինչ չեն կարողանալու ապացուցել, փոխարենը ես շատ փաստեր ունեմ, թե ով որտեղ եւ ինչպես է նշանակվել աշխատանքի այս մեկ տարում»,- հայտարարեց Աշոտ Կուրղինյանը:

Ասուլիսի ժամանակ նաեւ խոսվեց այն մասին, որ տնօրեն նշանակված Ժորժիկ Սերոբյանը ԱԺ պատգամավորական ընտրություններում ղեկավարել է մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատանքները եւ ակտիվ ֆուգուր էր այդ ժամանակահատվածում: Աշոտ Կուրղինյանն ասաց, որ երբ ասում է՝ կլանային, դա նկատի ունի:

Թե ինչ է անելու Կուրղինյանն, այս պահին չգիտի: Ասաց՝ հնարավոր է շենքից դուրս գա եւ որոշի այս կամ այն քայլն անել: Ամեն ինչի մասին ֆեյսբուք սոցիալական իր էջում կտեղեկացնի, բայց որ չի հանուրժելու կատարվածը, միանշանակ է: Առաջին գործը, որ արել է, բուժաշխատողներին խնդրել է հեռու մնալ տարբեր իրավիճակներից, հանգիստ իրենց աշխատանքային առօրյան շարունակեն, քանի որ գործ ունեն երեխաների եւ հղիների հետ, որոնք պետք է անվտանգ եւ առողջ դուրս գրվեն հիվանդանոցից՝ անկախ ղեկավարությունից, անկախ այն հանգամանքից՝ ղեկավարությունը պետեկա՞ն մտածողություն ունի, թե՞, ըստ Կուրղինյանի, թայֆայական:

«Շարժումը, որը մի ժամանակ կոչվում էր «Նոր Հայաստան, նոր հայրապետ», հիմա էլ կարող է կոչվել «Քաղաքը մերը բդի լինի», դե դիմացն էլ քաղաքապետի ընտրություններ են: Սա ասում եմ, քանի որ տեսնում եմ, թե էս վերջին 1 տարում ով ինչ պաշտոնի է նշանակվում, ով ինչ է անում, ով ում բարեկամն է»,- ասաց Աշոտ Կուրղինյանը: Ավելի պարզ խոսքում Կուրղինյանն ասաց, որ խոսքը Տիգրան Պետրոսյանի ընկերոջ՝ Կարեն Պետրոսյանի մասին է, ով Ժորժիկ Սերոբյանի ազգականն է եւ նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատար:

Ասուլիսի ավարտին Կուրղինյանը մեկ անգամ եւս բուժաշխատողներին հորդորեց սովորական աշխատանքային ընթացքով քայլել: Բայց ասաց՝ իր համար անչափ դժվար է թողնել մի հաստատություն, որը ղեկավարում է 15 տարի՝ որպես տնօրեն, սակայն այդ հարկի տակ է 1995 թվականից, սկզբում՝ որպես հերթապահ բժիշկ, հետո սովորական վիրաբույժ, այնուհետ բաժանմունքի վարիչ, վերջում տնօրեն:

«Միշտ հիշում եմ էդ օրը, որ առաջին անգամ մտել եմ տնօրենի կաբինետն ու այս 15 տարում որեւէ օր չի եղել, որ չուզենամ պատկերացնել, թե ոնց եմ դուրս գալիս: Սա էմոցիա չէ, բայց չեմ ցանկացել, որ այսքան ցավոտ լինի: Պարզ ասում եմ, ես ուզեցել եմ արժանապատիվ ձեւով դուռը փակել եւ ասել՝ ցտեսություն: Ես ուղղակի չէի պատկերացնում, որ կարող էին այսպես գռեհիկ ձեւով սա ինձանից խլել: Ինձ ասեին, թե գնա, փորձի համար 7 ամսով այլ երիտասարդի ենք տալու: Սա էլի եմ կրկնում էմոցիա չէ, եւ ուզում եմ մեկ անգամ եւս վստահեցնել, որ չեմ հանդուրժելու տեղի ունեցածը, առիթ կլինի, կխոսեմ»,- ասուլիսն ավարտեց Աշոտ Կուրղինյանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում հաստատելով Ժորժիկ Սերոբյանին՝ նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքել 7 ամիս ժամկետով:

Որոշում կայացնելիս Շիրակի մարզպետը թե ինչպես է առաջնորդվել եւ ինչ հանգամանքներով, պարզ կլինի վաղը՝ հունվարի 18-ին, կայանալիք բրիֆինգի ժամանակ: 

Արմենուհի Մինասյան

Տպել
3523 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել