Ադրբեջանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին է․ ընդդիմադիրները կշահարկեն Արցախյան հակամարտության թեման

 

Ադրբեջանական քաղաքական ուժերը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին են։ 2020 թվականի փետրվարի 9-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է երեկ՝ հունվարի 17-ին։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ նախորդ տարվա նոյեմբերի 28-ին հանդես էր եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդը` հանձնարարելով խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորներին նման առաջարկով դիմել նախագահ Իլհամ Ալիեւին: Վերջինն էլ օրեր անց արտահերթ ընտրություններ նշանակելու կարգադրությունն էր ստորագրել։

Այս որոշումից հետո Ադրբեջանում գործող առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի` «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել էր, որ ադրբեջանական իշխանությունները որոշել են խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից գրեթե մեկ տարի շուտ անցկացնել, որպեսզի վարչակազմը կարողանա հանպատրաստից ընտրություններ կազմակերպել եւ հերթական անգամ կեղծել դրանք՝ լիարժեքորեն վերահսկելով քաղաքական հետագա գործընթացները։

Հայաստանի խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նկատում է՝ արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններ կային շատ ավելի վաղուց, սակայն դրանք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դադարեցին։ Ըստ այդմ՝ արտահերթի գնալը ադրբեջանական ընդդիմության համար, ըստ էության, անսպասելի էր։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովը, որը իրավական խնդիրներ ունենալու պատճառով չի կարող մասնակցել ընտրություններին, համոզմունք ունի, որ այս ընտրություններից անմիջապես հետո տեղի են ունենալու նախագահական ընտրություններ․

«Այս գործընթացը ավելի շատ վերաբերում է ոչ թե խորհրդարանը փոխելուն, որովհետեւ հերթական ընտրությունները նախատեսված էին 2020-ի աշնանը, այլ ավելի շատ դաշտը նախապատրաստելուն փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետագա իշխանությանը։ Իսկ ահա տեղի իշխանությունները, ընդհանուր առմամբ, պատճառաբանում էին, որ առկա խորհրդարանը չի համապատասխանում իրենց հռչակած բարեփոխումների քաղաքականությանը, եւ նշում էին, որ առաջիկա խորհրդարանը պետք է լինի ավելի երիտասարդ եւ իրենց համոզմամբ՝ ավելի մրցակցային՝ խորհրդարանական դիվանագիտության հարթակներում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանում ընտրությունների նախաշեմին բավականին ակտիվություն է դրսեւորում, աննախադեպ թվով նոր թեկնածուներ են գրանցվել՝ տարբեր ոլորտներից։ Սակայն, ըստ նրա, հաշվի առնելով Ադրբեջանի փորձը՝ մեծ հարցական է, թե որքանով են ընտրություններն իսկապես արդար անցնելու․

«Կարծում եմ միայն այն, որ իրենց իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղարը հայտարարեց, որ խորհրդարանը լինելու է երիտասարդներից բաղկացած, արդեն ենթադրելու առիթ է, որ փաստացի իրենք են ընտրելու այդ խորհրդարանը, ոչ թե քաղաքացիները։ Իրենք պատրաստվում են ձեւավորել իրենց համար հարմար խորհրդարան»։

Մեր հարցին՝ ի՞նչ մարտավարություն է որդեգրելու ադրբեջանական ընդդիմությունը, հասցնելո՞ւ է պատրաստվել, Հայրապետյանը պատասխանեց, որ շահարկվող թեմաներից մեկը, որն արդեն հստակ ուրվագծվում է, Ղարաբաղյան հարցն է։ Նրա պնդմամբ՝ ընդդիմությունը կշահարկի այս թեման, քննադատություններ կլինեն իշխանության հասցեին, այդ թվում՝ զենքի առք ու վաճառքի հետ կապված։ Միեւնույն ժամանակ՝ իշխանություններն էլ ցեխ են շպրտում՝ նրանց մեղադրելով 90-ականների որոշումների մեջ ու ներկայացնելով որպես դավաճանական ուժ։ Այս պարագայում բավականին դժվար քարոզարշավ է լինելու։

Թե ինչու հիմնական ընդդիմադիրները բոյկոտեցին դեկտեմբերի ՏԻՄ ընտրությունները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նրանք թեեւ կարեւորում էին այդ ընտրությունները, սակայն պնդում էին, որ դրանք տեղի են ունենում խախտումներով, չի ապահովվում անհրաժեշտ միջավայրը։ Նույնիսկ հարց է՝ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն, թե ոչ։

Տաթեւիկ Հայրապետյանն ընդգծեց, որ Ադրբեջանում չկա մի քաղաքական ուժ, կուսակցություն, որն ավելի դրական վերաբերմունք կունենա Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Ավելին՝  կուսակցությունները մրցակցում են, թե ով ավելի կոշտ դիրքորոշում ունի․ «Խաղաղության դիսկուրսով կամ կոմպրոմիսային լուծումներով հանդես եկող քաղաքական ուժ այս հարցում չկա»։

Ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական սահմանի ամենամյա սրացումներին՝ Հայրապետյանը շեշտեց, որ մենք մշտապես պետք է զգոն լինենք, բայց, ընդհանուր առմամբ, չի կարծում, թե Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի այդ ֆոնին նրանք կփորձեն ռիսկի դիմել ու գնալ էսկալացիայի։ Իսկ հետագա զարգացումների առումով՝ պատգամավորը կարծում է՝ Արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումն էականորեն չի փոխվի։

Տպել
3700 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից