Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները: Այնուհետ խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություն և գյուղատնտեսական սպասարկման 19 կենտրոն։

CARD-ը զբաղվում է գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ, որոնք հիմնականում ուղղված են անասնաբուծության, կաթի արտադրության և վերամշակման զարգացմանը, գինեգործությանը, մեխանիզացման ծառայությունների, բանջարաբուծության և պտղաբուծության զարգացմանը, ինչպես նաև ջերմատնային արտադրությանը։ Վերջին նախաձեռնություններից են խոզաբուծության, այծաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերը: Կենտրոններն ըստ տեղայնության մասնագիտացված են հետևյալ ուղղություններով՝ անասնաբուծություն և անասնաբուժություն, խոզաբուծություն, գինեգործություն և խաղողագործություն, ջերմոցային արտադրություն, բաց գրունտի բանջարաբուծություն, պտղաբուծություն, մանր եղջերավոր կենդանիների անասնաբուծություն: Կենտրոնները գյուղացիներին տրամադրում են նաև ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքներ և խորհրդատվություններ: Այս ընթացքում կենտրոնների գործունեության արդյունքում վերապատրաստվել է 250 մասնագետ:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով կարևորել գիտելիքների տարածումը, վերը նշված կենտրոնների ընդլայնման ուղղությամբ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները: Կառավարության ղեկավարն Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարել է ժամանակակից գյուղատնտեսության կազմակերպման համար անհրաժեշտ գիտելիքների տարածման ուղղությամբ շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ և ներկայացնել հիմնադրամում առկա գիտելիքների զանգվածային տարածման համապատասխան ծրագիր՝ այն համատեղ կյանքի կոչելու նպատակով:

 

Տպել
1278 դիտում

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20 խոշորացված համայնք փոքր դրամաշնորհ է ստացել. ՏԿԵ նախարարություն

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կասեցվել է «Ագրոպրոդ» ՍՊԸ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը