Արսեն Թորոսյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը. քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրակարգը

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արսեն Թորոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։

Վերջիններս քննարկել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրակարգը, դրա իրականացման համար տեխնիկական առաջադրանքը: Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը տեխնիկական աջակցություն է տրամադրում ծրագրի ներդրման օրակարգին:

Ադաննա Ճուկվուման նշել է, որ 4-օրյա այցի ընթացքում ՀԲ պատվիրակությունը նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորման համար հարկաբյուջետային հնարավորությունների գնահատում, տնտեսության եւ առողջության վրա ազդեցության հաշվարկային ընդհանուր հավասարակշռության մոդելների կառուցում եւ եկամուտների մոբիլիզացման տարբերակների ֆիսկալ ազդեցության գնահատում։

Նշվում է, որ քննարկման ընթացքում առաջարկվել է իրականացնել վերլուծական աշխատանք եւ քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ բարեփոխումների բաղադրիչների, հարկաբյուջետային հետեւանքների եւ առողջության ու տնտեսական արդյունքների վրա հնարավոր ազդեցությունների շուրջ:

Ուշադրության կենտրոնում է գտնվել նաեւ առողջապահական ծառայությունների գնման եւ ապահովագրության բնագավառում Հայաստանի ու համաշխարհային փորձի վերջերս ավարտված գնահատումը։

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին աջակցելու համար եւ շեշտել, որ օրակարգի առաջ մղումը կնպաստի ընդհանուր համակարգի զարգացմանը:

Տպել
242 դիտում

Հզոր «Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Ատլետիկոյի» դարպասին. պարտվել է 0:1 (տեսանյութ)

Խոզերի կերի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր. ՍԱՏՄ

Հրդեհ Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում. տուժածներ չկան

Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան փոքրիկի վիճակը լավ է, շաբաթվա վերջում դուրս կգրվի

Պաշտպանի աջակցությամբ ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի 1 միլիոն դրամ նպաստը

Երեկ դանակահարված անչափահասներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ կայուն

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Քրեական ենթամշակույթն ու դրա օրենքները ստեղծում են հանցավոր միջավայր. քննարկում գլխավոր դատախազությունում

Ա. Սարգսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին, ստացել Չինաստանի նախագահի շնորհակալությունը

ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար ամսին պետական բյուջե է հավաքագրել 161 մլրդ 879 մլն դրամ հարկեր

24 ժամով դադարեցվում է Լոռու մարզի համայնքների մեծ մասի ջրամատակարարումը

Նախարարությունը 50.000 գիրք կտրամադրի դպրոցների գրադարաններին

ԱՄՆ-ի կոնգրեսականների աշխատակիցները կհետևեն Արցախի ընտրություններին․ «Ամերիկայի ձայն»

Դանակահարություն Երեւանում. «Ռիո Մոլ»-ի տարածքից 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Նախագահը ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթը

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է զոհված զինվորի հարազատներին

Վանում 2 երկրաշարժ է գրանցվել

Փակ են եւ դեռ անորոշ ժամանակ փակ կմնան Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է կոչ անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն. Ալեն Սիմոնյան