Լոռու մարզպետը բնակարանի գնման վկայագրեր է հանձնել Գուգարքում հրդեհից այրված կացարանի 7 ընտանիքի

20/01/2020 schedule22:42

ՀՀ կառավարությունը նախորդ տարեվերջին որոշում է կայացրել Լոռու մարզի Գուգարք համայնքի Էներգետիկների 3-րդ փողոցի հրդեհված N5 բազմակացարան ոչ հիմնական շինության նախկին բնակիչներ հանդիսացող թվով 7 ընտանիքի բնակարանային խնդիրը բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման միջոցով լուծելու մասին:

Այդ նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացվել է շուրջ 27 մլն 500 հզ. դրամ:
Այս ընտանիքները դեռեւս 2015թ.-ին դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած չարաբաստիկ հրդեհի հետեւանքով մնացել էին անօթեւան եւ, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում, մեծամասամբ բնակվում էին վարձով՝ նաեւ մարզպետարանի տրամադրած աջակցությամբ:

Մտահոգ լինելով նրանց բնակարանային պայմանների բարելավման խնդրով՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բազմիցս դիմել էր ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրանքով, որ ընտանիքների խնդիրը շուտափույթ լուծում ստանա:

Եվ համատեղ իրականացված հետեւողական աշխատանքի շնորհիվ այսօր նշված 7 ընտանիքի երազանքն իրականություն է դարձել:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հունվարի 20-ին հանդիսավորությամբ հանձնել է ընտանիքների ԲԳՎ-ները.
«Չափազանց մտահոգ լինելով ձեր բնակապահովման հարցով՝ իմ ամենօրյա ջանքներն ուղղված են եղել նաեւ այս խնդրի լուծմանը, եւ շատ ուրախ եմ, որ կառավարության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, կարողացանք լուծում տալ ձեր խնդրին, ինչը վստահեցնում եմ ձեզ, նման պարագայում, կարելի է ասել, աննախադեպ է»,- ասել է Անդրեյ Ղուկասյանը:
Մարզպետը նրանց մաղթել է հաջողություններ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բնակարանների ձեռք բերման ժամկետը 6-ամիս է:

Հարկ է նշել, որ հատկացված գումարի շրջանակներում բնակիչները ձեռք կբերեն 2-ական՝ 3 սենյականոց, 2-ական՝ 2 եւ 3-ական՝ մեկ սենյականոց բնակարաններ:

Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին եւ ՀՀ կառավարությանը՝ իրենց ընդառաջելու համար.

«Երեք տարի հավատով սպասել ենք այս բաղձալի օրվան, եւ այն իրականություն է դարձել Ձեր շնորհիվ, պարոն մարզպետ, անչափ շնորհակալ ենք, Աստված օրհնի Ձեզ»,- բնակիչների անունից հնչեցված իր խոսքում նշել է շահառու Օֆելյա Եգանյանը:

Իրականացվելիք քայլերի վերաբերյալ բնակիչներին հանգամանալի տեղեկատվություն է ներկայացրել մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ընտանիքներին մինչեւ գործընթացի վերջնական ավարտը:

Տպել
1074 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան