Մեկ պետհամարանիշով երթեւեկելու համար նախատեսված տուգանքը նվազեցնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Հայաստանի խորհրդարանը չորրորդ նստաշրջանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ներկայացրած նախագիծը, որով նա առաջարկում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը։

Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշերից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա երկու դեպքում էլ տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից: Պապոյանն առաջարկում է, որ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 20 հազար դրամ տուգանք եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալերից երկուսը։

Պատգամավորը համաձայն է, որ երկու պետհամարանիշի բացակայության դեպքում պետք է շատ խիստ մոտեցում լինի, քանի որ, նրա խոսքով, այդ դեպքում կա վտանգ, որ այդ մեքենան եւ դրա մեջ գտնվող անձինք ծանր հանցագործությունների կարող են մասնակցել: Պապոյանի համոզմամբ՝ մեկ պետհամարանիշի բացակայությունը շատ հաճախ լինում է վարորդի անփութության պատճառով, կամ ճանապարհները կարող են լինել ոչ բարվոք վիճակում, եւ համարանիշն այդ պատճառով ուղղակի ընկնի։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը երեկվա նիստում նշել էր, որ նախագիծը ենթադրում է երկակի պատիժ՝ բալայանին համակարգ եւ գումարային տուգանք։ Նա Պապոյանին հարցրեց՝ հնարավո՞ր է առհասարակ խուսափել բալային համակարգի կիրառումից եւ թողնել միայն գումարային տուգանքը․

«Եթե մարդ պատրաստ է կանգնեցնի մեքենան, հանի համարները եւ շատ մեծ արագությամբ գնա, իրեն նույնիսկ այդ բալային համակարգը չի կանգնեցնի: Չի՞ ստացվում այնպես, որ այստեղ եւս տուժում են ՀՀ քաղաքացիները, որոնք, օրինակ, կորցրել են պետհամարանիշը»,- հարցրել էր Աբովյանը:

Պապոյանն արձագանքել էր, որ եթե օրենքը մնա այնպես, ինչպես այս պահին է, ապա քաղաքացիներն ավելի շատ կտուժեն: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ պատրաստ է քննարկել ավելի ցածր բալ կիրառելու առաջարկը, եւ եթե լինեն այնպիսի հիմնավորումներ, որ մեկ բալ է պետք կիրառել, ինքը կլսի այդ առաջարկը:  

Այսօր՝ նախագծի քվեարկությունից առաջ, ԲՀԿ-ական Արման Աբովյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին, եւ մինչեւ երկրորդ ընթերցում հանդես կգան առաջարկով՝ նախագծից հանել բալային տուգանքը։

Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 1։

Տպել
1037 դիտում

Հաստատվել են օլիմպիական խաղերի ժամկետները. պաշտոնական

Արմեն Սարգսյանը նամակ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

«Մենք որոշեցինք դիտորդական առաքելությունը չկասեցնել». Արցախ մեկնած դիտորդները թեստեր են հանձնել եւ անվտանգ են

ՀԱՊՀ-ն գործարկել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալներին հասանելիություն ունենալու մասին օրինագիծը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Արցախ մեկնող պատգամավորներից որեւէ մեկի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել․ Արարատ Միրզոյան

Դորտմունդի «Բորուսիան» վերսկսում է մարզումները. The Daily Mail

Վաղվա ընտրությունը կազմակերպում ենք ոչ ստանդարտ պայմաններում. համոզված եմ՝ գիտակցում եք պահի լրջությունը. ԱՀ ԿԸՀ նախագահ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին (տեսանյութ)

Մի քանի օր առաջ նկարահանեցինք, 4 հոգով էինք, ամբողջ օրը հակագազով եմ եղել. Հայկ Ստվերը նոր տեսահոլովակ է թողարկել

Ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես միջամտություններ չիրականացվեին․ մանրամասնում է Ռուստամ Բադասյանը

Ա. Սարգսյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ տեսակապով քննարկել է նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հնարավոր է ուղղակի բիզնեսին դրամաշնորհներ տրամադրել, բայց դա ժամանակավոր եւ անարդյունավետ է․ փոխվարչապետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսով. The Times of Israel

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ուզում է մնալ «Ռոմայում»

Սոցիալական գործիքներից մեկով շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը․ Մհեր Գրիգորյան

ԱՀ ՍԱՊԾ-ը կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում այցելել է Ստեփանակերտի պարենային խանութներ

Հեռակա խորհրդածություններ «Հայելու առաջ»