Գրպանահատության երեք դեպք է բացահայտվել. բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ

Հունվարի 20-ին գրպանահատության երեք դեպք է բացահայտվել: Գողություններից երկուսը Կենտրոն վարչական տարածքում է կատարվել` հունվարի 18-ին: Ոստիկանության Կենտրոնական բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Թումանյան փողոցում իր վերարկուի գրպանից բջջային հեռախոս են գողացել: Մյուս դեպքը, րոպեների տարբերությամբ, Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում էր կատարվել. օտարերկրյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, ID քարտ, զեղչի և կուտակային քարտեր: Գողություն կատարելու կասկածանքով հունվարի 20-ին Երևանի Կուրղինյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Արշալույս գյուղի 31-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն: Գողացված բջջային հեռախոսը հայտնաբերվել է:

Երրորդ դեպքը հունվարի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում էր գրանցվել: Ժամը 13:00-ի սահմաններում թիվ 259 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական, մեքենայի տեխանձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր: Նույն օրը գողությունը բացահայտվել է: Քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել  Էջմիածին քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
276 դիտում

Երեւանում Բեթհովենի գործերը կնվագեն իր համերկրացի դաշնակահարն ու աշխարհահռչակ Ջոն Նելսոնը

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20 խոշորացված համայնք փոքր դրամաշնորհ է ստացել. ՏԿԵ նախարարություն

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ