«Վեոլիա ջուր»-ը 2020 թվականին Արարատի մարզում կիրականացնի 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ

21/01/2020 schedule22:00

Արարատի մարզպետն այսօր ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանին եւ ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է մարզպետի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են մարզի ջրամատակարարման ոլորտի խնդիրներն, ինչպես նաեւ անդրադարձել 2020 թվականին իրականացվելիք աշխատանքներին: Այդ մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Մարիաննա Շահինյանը ներկայացրել է, որ 2020 թվականին ընկերության կողմից մարզում իրականացվելու են 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ:

«Արարատի մարզում ընկերության կողմից նախատեսվել են տարեկան ամենածավալուն աշխատանքները՝ հաշվի առնելով այստեղ առկա խնդիրները»,- ընդգծել է ընկերության տնօրենը: 

Մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, որ 2019 թվականի թե՛ սուբվենցիոն ծրագրերը, թե՛ Կառավարության առաջանահերթ լուծում պահանջող ծրագրերը հիմնականում ուղղվել են խմելու, ոռոգման ջրագծերի անցկացմանն ու հների վերանորոգմանը:

«Քաղաքացիների կողմից էլ պետք է սրտացավ մոտեցում լինի: Պետք է գիտակցենք, որ ջուրը հարստություն է եւ օգտագործենք խնայողաբար»,- ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Կողմերը քննարկել են նաեւ Արգավանդ համայնքի տարածքով անցնող Երեւան քաղաքից դուրս եկող 1000 միլիմետր տրամագծով 2 կոյուղու կոլեկտորների վթարավերականգնողական աշխատանքները: Նշվել է, որ նախագծային աշխատանքներն արդեն արվել են, առաջիկա օրերին մրցույթ կանցկացվի: «Վեոլիա ջուր» ընկերության կողմից այս խնդրի լուծման համար ներդրվել է 140 միլիոն դրամ:

Տեղեկացնում են նաեւ, որ ՀՀ կառավարությունը՝ համաձայն «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում ամրագրված պարտավորությունների՝ մարզի տարածքում 2020 թվականին մեկ միլիարդից ավելի վերանորոգման աշխատանքներ է իրականացնելու: Նախագծային աշխատանքների մրցույթներն արդեն իրականացված են:

Ծրագիրը ղեկավարում է Տարածքային զարգացման հիմնադրամը, իսկ ջրագծերն ընտրվել են «Վեոլիա ջուր»-մարզպետարան–համայնք փոխադարձ քննարկումների եւ առաջարկությունների հիման վրա:

Ի դեպ, մարզում կոյուղիների մաքրման համար առկա նախկին հնամաշ մեքենան կփոխարինվի ընկերության կողմից ՀՀ ներկրված 2 մեքենաներից մեկով:

Տպել
2080 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի