Անթույլատրելի ենք համարում ԱԺ-ի կողմից տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքին միջամտելը. հայտարարություն

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից՝ 2018 թ.-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին:

Այս կապակցությամբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»։

Սա նշանակում է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար պարտադիր անհրաժեշտ է երկու պայման-նպատակի միաժամանակյա առկայություն՝

ա) հարցը պետք է ներկայացնի հանրային հետաքրքրություն,

բ) հարցի քննարկումը պետք է մտնի Ազգային ժողովի իրավասության մեջ:

Ըստ ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ», որը օրենսդրին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քննելու կամ վերահսկելու լիազորությամբ չի օժտել, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ «Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ», որը չի կարող նույնականացվել տեղական ինքնակառավարման մարմնի հետ: Ավելին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ «քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից»: Հետևաբար՝ թեև հարցը ներկայացնում է որոշակի հանրային հետաքրքրություն, սակայն այն չի մտնում Ազգային ժողովի իրավասության մեջ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման փաստաթղթում, որպես հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակ, ընտրվել են այնպիսի գործառույթներ, որոնք օրենքով հանդիսանում են քաղաքապետի լիազորություններ: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքապետի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Երևանի ավագանին:

Ավելին՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ավագանու որևէ խմբակցության պահանջով Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով», այսինքն՝ օրենսդիրը հենց Երևան քաղաքի ավագանուն է օժտել քաղաքապետի գործունեության վերահսկողության և համայնքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցերը քննելու լիազորությամբ։

Տարակուսելի է, որ նշված հարցը բարձրաձայնող ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չեն օգտվել օրենքով իրենց վերապահված լիազորությունից և չեն ստեղծել ավագանու քննող հանձնաժողով։

Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն», իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի կողմից տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության նկատմամբ օրենքով չսահմանված ձևով միջամտելը և գտնում ենք, որ նման գործընթացի մեկնարկը նաև անհարգալից վերաբերմունք է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտի նկատմամբ։ Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է հանրային հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաների քննարկմանը և պարզաբանմանը և պատրաստակամ է Երևան քաղաքի ավագանուն օրենքով տրված լիազորությունների շրջանակներում քննարկել և պարզել Երևան քաղաքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ նշյալ հարցը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն

Տպել
1518 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը