Սցենարիստները հնարավորություն կստանան իրենց հաղորդումները հեռարձակել «ԲիԲիՍի» ռադիոծառայության եթերով. մրցույթ

Բրիտանական խորհուրդը «ԲիԲիՍի» համաշխարհային ծառայության հետ համատեղ նախաձեռնել է ռադիոթատերական սցենարի միջազգային մրցույթ, որի միջոցով սցենարիստներին հնարավորություն կընձեռվի իրենց հաղորդումները հեռարձակել «ԲիԲիՍի» ռադիոծառայության եթերով՝ միլիոնավոր ունկնդիրների համար։ 

Այս մասին հայտարարությունը տարածել է նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը՝ տեղեկացնելով, որ մրցույթին կարող են մասնակցել ե՛ւ փորձառու, ե՛ւ սկսնակ բոլոր այն սցենարիստները, որոնք ստեղծագործում են Միացյալ Թագավորության սահմաններից դուրս։ Ռադիոբեմադրությունները կարող են ընդգրկել ցանկացած թեմա, սակայն մի պայմանով՝ դրանք պետք է լինեն 53 րոպե տեւողությամբ:

Առաջին երկու մրցանակները կարող են տրվել «Անգլերենը՝ որպես առաջին լեզու» կամ «Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու» անվանակարգերում։ Երկու հաղթողներն էլ կստանան 2.500 ֆունտ ստերլինգին համարժեք կանխիկ գումար (մոտ 1.5 միլիոն դրամ): Նրանք կկարողանան նաեւ այցելել Լոնդոն, մասնակցել մրցանակաբաշխության արարողությանն ու ներկա գտնվել իրենց ներկայացումների ձայնագրմանը՝ նախքան դրանց «ԲիԲիՍի» համաշխարհային ծառայության եթերով հեռարձակումը։

Բոլոր հետաքրքրվածները կարող են իրենց ռադիոթատերական սցենարի առաջարկները ներկայացնել  մինչեւ 2020 թ.-ի հունվարի 31-ը։ Մրցույթի կանոնների եւ դիմելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել «Թատրոն և պար» կայքում: 

Տպել
410 դիտում

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20 խոշորացված համայնք փոքր դրամաշնորհ է ստացել. ՏԿԵ նախարարություն

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կասեցվել է «Ագրոպրոդ» ՍՊԸ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը