Արցախում նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը մեկնարկում է փետրվարի 26-ից

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Այսպիսով, թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել փետրվարի 5-ից սկսած մինչեւ 15-ը՝ ժամը 18:00-ն:

Փետրվարի 15-ից մինչեւ 25-ը տեղի կունենա թեկնածուների գրանցումը: Գրանցման ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում՝ մինչեւ փետրվարի 28-ը, կհրապարակվեն կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակները (ԱԺ ընտրությունների դեպքում):

Նախընտրական քարոզչությունը սկսվում է փետրվարի 26-ին եւ ավարտվում մարտի 29-ին:

Թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները) ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ մարտի 21-ը:

Թեկնածուների անունների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու եւ նշելու համար վիճակահանություն կանցկացվի փետրվարի 25-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն, կարձանագրվեն եւ պաշտոնապես կհրապարակվեն մինչեւ ապրիլի 1-ի ժամը 20:00-ն, իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի ապրիլի 7-ին:

Տպել
486 դիտում

Քրեակատարողական ծառայողները նոր հանդերձանք ունեն

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, քարերն ընկել են 2 կանանց վրա

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել

Աննա Հակոբյանը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Սուրենյան

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տներից մեկի տանիքը

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով

Հրդեհ Սիփանիկ գյուղում. այրվել են էլեկտրական մալուխներ եւ ուռենիներ

Արագածոտնի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Հրդեհ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ավտոմեքենաներից մի քանիսը վերածվել է մոխրակույտի

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ