Երբ ինձ տեղեկացրել են Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին՝ ես մեկ հրահանգ եմ տվել ոստիկանությանը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդեն անդրադարձել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

Այս թեմայով մեկ հարց էլ նրան ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ Նկատելով, որ հանրության շրջանում կան բազմաթիվ հարցեր թե՛ Կուտոյանի, թե՛ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների հետ կապված՝ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը հատուկ հրահանգներ իջեցրե՞լ է այդ դեպքերի քննության հետ կապված։

Պատգամավորը հարցրեց նաեւ, թե Փաշինյանի կարծիքով նախկին պաշտոնյաների հետ կապված կա՞ որաշակի հատուկ պաշտպանվածության կարիք՝ հաշվի առնելով նաեւ, որ, ինչպես վարչապետը նկատեց, նրանք պաշտոնավարել են վիճահարույց շրջանում։

Փաշինյանն ասաց, որ երբ իրեն տեղեկացրել են Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իր միակ հրահանգը ոստիկանությանը եղել է հետեւյալը․ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել եւ պահպանել դեպքի վայրը, որպեսզի այնտեղից որեւէ առարկա չանհետանա, բոլոր հանցանշանները պահպանվեն, որպեսզի քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա։

Անդրադառնալով նախկին պաշտոնյաների պաշտպանությանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ Գեորգի Կուտոյանին կամ որեւէ այլ անձի հսկողության տակ պահելու համար ոստիկանությունը պետք է ունենա իրավական հիմք․ «Ենթադրենք՝ այդ դեպքից առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով իրավապահ մարմինները մտնում էին եւ դեպքը կանխում էին, պատկերացնո՞ւմ եք՝ դրանից հետո ինչ էր լինելու․ ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով է հսկողություն սահմանվել Գեորգի Կուտոյանի նկատմամբ, ընդդիմությանը հետապնդում են, եւ այլն, եւ էսպես շարունակ․․․Էն դեպքերում, երբ որ դա անելու իրավական հիմք չկա, մենք դա չենք կարող անել»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ իշխանության հասցեին քննադատություն կարող է լինել կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, որ գուցե այնքան արագ չի գործում համակարգը, որպեսզի ամեն ինչ եւ միանգամից բացահայտի, բայց սա ունի նաեւ իր բազմաթիվ շերտերը եւ պատճառները։

Տաթեւիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե եթե նախկին պաշտոնյաների կողմից լինի դիմում՝ անպաշտպան զգալու մասին, այդ դեպքում հնարավո՞ր է՝ պաշտպանվեն նրանք, վարչապետը պատասխանեց․ «Գիտե՞ք, էսօր Հայաստանի ոստիկանությունը էդպիսի գործառույթներ իրականացնում է․ կան քաղաքացիներ, մարդիկ, ովքեր որոշակի հիմնավորումներով դիմում են, որ իրենք խնդիր ունեն, եւ էլի օրենքով ամրագրված դեպքեր կան, էդ դեպքերում մարդկանց անվտանգությունը ապահովվում է»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ոստիկանությունը կամուրջների շուրջ էլ հերթապահություն անում է, բայց, ցավոք սրտի, միշտ էլ լինում են ինքնասպանության դեպքեր։

Տպել
2848 դիտում

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել