Տավուշի մարզում 30-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Տավուշի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ տանը հայտնաբերել է իր կնոջը՝ կախված վիճակում՝ միաժամանակ հայտարարելով, որ կինն ինքնասպան է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել է 1990թ. ծնված տանտիրուհու դին՝ իրենց տան ննջասենյակի մանկական օրորոցից պարանով կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև՝ կնոջ մահվան իրական հանգամանքները:

Մասնավորապես պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ դարձել է սպանության զոհ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից առաջ ամուսինները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ:

Տավուշի մարզի 1989թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ իր կնոջ սպանության կասկածանքով, և ինքնախոստովանական ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը Չինարիի Մշակույթի տան տնօրենն է։

Տպել
538 դիտում

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն Ավստրիական մանկական հիվանդանոցին անհրաժեշտ պարագաներ է նվիրել

Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել ընտրություններին մասնակցելու համար. Հայկ Խանումյան

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է. կորոնավիրուսը միլիարդների վնաս է հասցնում ֆուտբոլին

ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող միջոցառումներում բժշկական մասով ներգրավված է մոտ 3000 հոգի. Արսեն Թորոսյան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին

COVID-19-ով հոսպիտալացվածների համար հարազատները չպետք է սնունդ տանեն․ դրսից ուտելիք ընդունել չի թույլատրվում

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Ապրիլի 8-ին Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում

Կապանի բնակարաններից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արարատում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, ընդհանուր թիվն այս պահին 175 է. Գարիկ Սարգսյան

51-ամյա Կարեն Պապիկյանը որոնվում է որպես անհետ կորած

COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է (տեսանյութ)

Էջմիածնի մարզադաշտի տարածքում մահացած տղամարդ է հայտնաբերվել. օպերատիվ խումբը դեպքի վայրում է

Հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերման 2019 թ. ցուցանիշը 2018 թ. համեմատ. կա շուրջ 92% աճ

COVID-19 հավելվածի միջոցով թեստ է իրականացրել 240 հազար մարդ, կորոնավիրուս հայտնաբերվել է 4 մարդու մոտ․ Բագրատ Բադալյան

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին»