Լոռիում նախորդ տարի արտակարգ դեպքերի ու պատահարների աճ է գրանցվել. զոհվել է 42, վիրավորվել 866 մարդ

Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1425 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 42, մար­մնական վնասվածքներ ստացել 866 մարդ: Մարզում 2019 թ.-ին 2018-ի համե­մա­տու­թ­յամբ գրանցված արտա­կարգ դեպքերը աճել են 167-ով, զոհե­րի թիվը աճել է 7-ով, վիրավորներինը նվազել է 240-ով:

Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Լոռու մարզպետարանում հայտնեց ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախորդ տարի մարզում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը: Հաշվետվությանը ներկա էր ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ենթակա ստորաբաժանումների ու համայնքների ղեկավարներ:

2019-ին գրանցված դեպքերի 878-ը (2018 թ.-ին՝ 448) եղել են տեխնածին, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 337-ը: Տեխնածին բնույթի արտա­կարգ դեպքե­րը աճել են 430-ով կամ 96%-ով, զոհերի թիվը աճել է 3-ով կամ 15%-ով, վիրա­վոր­նե­րի­նը՝ 22-ով կամ 6,5%-ով: Գրանցված տեխնածին արտակարգ դեպ­քե­րից 626-ը հրդեհներն են, որոնց թիվը 2018 թ.-ի համեմատ մարզում աճել է 392-ով (167,5%): Հրդեհների հետևան­քով գրանց­վել է 1 զոհ (2018թ.՝ 6 զոհ) վիրա­վոր­վել՝ 4 մարդ: Հրդեհների հե­տևան­քով զոհերի թիվը նվազել է 5-ով, վիրավորներինը՝ 6-ով:

Հաշվետու տարում տարերային բնույթի 29 դեպք է արձանագրվել, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:

Նվազել են սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը՝ 2018 թ.-ի 778 դեպքի դիմաց անցնող տարում արձանագրվել է 518 դեպք, որոնց հետևան­քով զոհվել է 22, վիրա­վոր­վել՝ 529 մարդ: Զո­հե­րի թիվն աճել է 4-ով, իսկ վիրա­­վոր­նե­րի­նը նվազել 256-ով:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, գնահատելով մարզային փրկարարական վարչության կողմից նախորդ տարի իրականացված աշխատանքները, իր խոսքում նշեց. «Բոլորս գիտենք, որ տարին աննախադեպ էր տարբեր դեպքերի ու պատահարների առումով: Ես շնորհակալ եմ վարչության պետին եւ ողջ անձնակազմին՝ դրանց բարձր մակարդակով արձագանքելու եւ հնարավոր վատ հետեւանքները ժամանակին կանխելու համար: Ցավոք սրտի, ունեցանք նաեւ ողբերգական դեպք, երբ երիտասարդ փրկարար զոհվեց: ԱԻՆ Լոռու մարզային վարչությունը մեր մարզի կայացած ծառայություններից մեկն է»,- ասաց մարզպետը՝ հիշեցնելով կառավարության կողմից հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացումը՝ հույս հայտնելով, որ դա լինելու է շարունակական:

ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը եւս բարձր գնահատեց մարզային փրկարարական վարչության աշխատանքը: Վերհանվեցին նաեւ արտակարգ դեպքերին ու պատահարներին արագ արձագանքմանն ուղղված մի շարք հարցեր, եղան քննարկումներ: Իսկ վերջում փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Տպել
1482 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)