Օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ. ինչպես խուսափել չինաստանյան վիրուսից

Վերջին շրջանում հայտնաբերված «առեղծվածային» վարակը, որը մեծ թափով տարածվում է Չինաստանում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից անվանվել է «2019 թվականի նոր կորոնավիրուս» (2019-nCoV): Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Հիվանդության համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է: Արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաեւ Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում: Նշված բոլոր երկրներ վարակը բերվել է Չինաստանից:

Իրավիճակի հետ կապված` ԱՀԿ-ն հատուկ ռեժիմով քննարկում է իրականցրել եւ հունվարի 23-ի դրությամբ չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն, ըստ կլինիկական բնորոշման, «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, եւ արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցմամբ որոշվել են վարակի փոխանցման ուղիները: Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից եւ օձից պատրաստված։

Վարակի դեպքերը սկսել էին արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից՝ Չինաստանի Ուհան քաղաքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման փաստաթուղթը ստորագրվել էր դեռեւս 2019 թվականի մայիսին: Այսօր Չինաստանից ցանկացողները կարող են Հայաստան ժամանել առանց վիզայի: Դեռեւս օրեր առաջ մեր այն հարցին, թե ինչ վերահսկողական աշխատանք է կատարվում, որպեսզի կանխարգելվի վարակի հնարավոր ներթափանցումը, ԱՆ լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ նախարարությունն ընդհանրապես վերահսկողական գործառույթ չունի եւ նմանատիպ հարցերով զբաղվում է ԱՀԿ-ն:

Նրանց փոխանցմամբ՝ ԱՀԿ-ում տեղի ունեցող ժողովից հետո, երբ պարզ լինի վարակի վտանգավորության աստիճանը եւ փոխանացման ճանապարհը, հնարավոր է նախարարությունը որոշակի քայլեր ձեռնարկի: Այսօր, մեր հարցմանն ի պատասխան, ԱՆ լրատվական բաժնից տեղեկացրին, որ նախարարությունն այս պահին նման միջոցառումներ չի իրականացնում:

Օրերս այս հարցին անդրադարձել էր նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ առայժմ տեղի է ունենում ժամանող ուղեւորների ջերմաչափում, իսկ կորոնովիրուսի դեպքեր չեն արձանագրվել: Նկատենք, որ սահմանային ջերմաչափումներ Հայաստանում իրականացվում են ավանդաբար: Նախարարը նաեւ հավելել էր, որ այս պահին սահմաններ փակելու կամ ուղեւորահոսքեր սահմանափակելու կարիք չկա:

Նոր կորոնավիրուսով չհիվանդանալու եւ վարակի ներթափանցումը Հայաստան կանխելու համար նախարարությունը հորդորում է հետեւել մի շարք կանոնների.

միջազգային ուղեւորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում գտվելու դեպքում խուսափել կամ բացառել կենդանական ծագման, հատկապես՝ ծովամթերքի շուկաներ այցելել, օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, չայցելել կենդանաբանական այգիներ կամ չմասնակցել մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվանալ ձեռքերը՝ դրսից տուն գալիս եւ սնունդ ընդունելուց առաջ:

ԱՆ-ը հորդորում է գրիպանման երեւույթների առկայության դեպքում դիմել բժշկի եւ չզբաղվել ինքնաբուժմամբ, իսկ եթե վերադարձել եք Չինաստանից եւ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Նշենք, որ այս վիրուսից մահվան առաջին դեպքը Չինաստանում գրանցվել էր հունվարի 11-ին. տարեց տղամարդը մահացել էր վարակից առաջացած թոքաբորբի պատճառով։

Վիքիպեդիայում կորոնավիրուսի վերբերյալ տեղեկատվություն է հայտնվել ընդամենը օրերս. «2020 թվականի հունվարի տվյալներով 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք, որոնք ախտահարում են մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին ու նապատաստակներին։ Առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։ Կորոնավիրուսը կարող է ախտահարել շնչառական համակարգը, աղեստամոքսային եւ նյարդային համակարգերը: Առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում քթի խոռոչի եւ շնչառական համակարգի լորձաթաղանթում, որի հետեւանքով առաջանում է առատ քթարտադրություն, իսկ երեխաների մոտ՝ բրոնխիտ եւ թոքաբորբ: Նոր կորոնավիրուս 2019-nCoV-ն առաջին անգամ անջատվել է 2019 թվականին Ուհանում բռնկված թոքաբորբի համաճարակի ընթացքում»:

Տպել
4636 դիտում

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը

Մեր դպրոցը չկա, ցրիվ են տվել թուրքերը. արցախցի շատ աշակերտներ դեռ հաճախում են հայաստանյան դպրոցներ

ԱՀ նախագահը հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ

Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը

Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ

Գյումրու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի լինի

Դավթաշենի բաժանմունք բերման ենթարկվածի խուզարկությամբ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել

ՄԻԵԴ-ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը

ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

Կառավարության որոշմամբ՝ վերացվեցին ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները

էկոնոմիկայի նախարարության եւ Ավստրիական զարգացման գործակալության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

Միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոց․ ՊԵԿ

Կվերացվեն Հայաստանում ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները․ Էդուարդ Աղաջանյան

Ես իմ հարազատ քաղաքում եմ՝ Երեւանում, հենց հիմա. Դավիթ Տոնոյան

Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը․ Տիգրան Ավինյան

ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել․ դատախազություն

Սյունիքը պինդ կանգնած է, Սյունիքի համայնքի ղեկավարները գերազանց տիրապետում են իրավիճակին․ Արմեն Խաչատրյան