Մենք այդ փողերը վերցնում ենք այնտեղից, որտեղ իրենք տարիներով խնդրում էին եւ չէին ստանում․ Փաշինյան

Եթե հետեւեք ոստիկանության եւ ԱԱԾ հաղորդագրություններին, կտեսնեք, թե ինչ մեծ ծավալի գործողություններ են արվում նարկոտրաֆիկի համար։ Այս մասին այսօր լրագրողդների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա պնդմամբ՝ այսօր ունենք սահմանների վերահսկելիության շատ կոնկրետ խնդիր եւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզը, ցավոք սրտի, հիմնական տարանցիկ ուղղություններից մեկն է։

Փաշինյանի համոզմամբ՝ մարզպետի լիազորությունների մեջ մտնում է իրավիճակը գնահատել, տեղեկացնել կառավարությանը եւ նաեւ իր լիազորություններից բխող միջոցներ ձեռնարկել, իսկ կառավարության, վարչապետի լիազորությունների մեջ մտնում է միջամտել իրավապահ համակարգի գործունեությանը։ Այս տրամաբանությամբ է նկարագրվում այն փաստը, որ մարզպետը նույնպես պետք է ձեռնամուխ լինի նարկոտրաֆիկի գործողություններին։

«Մարզպետը չէ մարզի համար լավ բան անողը, այլ՝ կառավարությունը։ Կառավարությունը տասնյակ միլիոն դրամներ, սուբվենցիոն ծրագրեր է իրականացրել, աննախադեպ ծավալի ճանապարհաշինություն է իրականացրել, եւ շարունակելու է իրականացնել»,-ասաց Փաշինյանըլ։

Հարցին՝ ինչո՞ւ իրավապահ համակարգում բարեփոխումների գործիքակազմ եւ ժամկետներ չեն նշվում եւ վեթինգն էլ պատվել է թոզով, վարչապետն ասաց, որ թոզով ոչ մի բան չի պատվել։

«Եթե դուք ուշադիր լինեք, կտեսնեք, որ կառավարությունն ընդունել է դատաիրավական բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ռազմավարություն, որին կցված է գործողությունների ծրագիր՝ ըստ ժամանակացույցի։ 2020թ․-ի ծրագրերն էլ ընդգրկված են բյուջեի հավելվածում եւ այդ ծրագրերը նախատեսում ենք մեծ մասով ֆինանսավորել մեր միջազգային գործընկերների եւ դոնորների աջակցությամբ»,-ասաց վարչապետը, ինչին պատասխան հնչեց, թե էլի ասելու են՝ սորոսականներից փող են վերցնում։

«Մենք այդ փողերը վերցնում ենք անյտեղից, որտեղ իրենք տարիներով խնդրում էին եւ չէին ստանում։ Պետությունը նույնպես ներդրում անելու է, բայց՝ որոշակի ժամացույցով»,-եզրափակեց Փաշինյանը։

Տպել
744 դիտում

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը, «դատարկված» սուպերմարկետներն ու դեղատները

Վիրուսին ձեռ չի տալիս, որ սպանի իր տիրոջը, իրեն ձեռք է տալիս, որ ապրի այդ օրգանիզմում. բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Տավուշի մարզպետարանը եւ Teach For Armenia կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Այո» քարոզչության բուկլետը

Արտաշատի ԲԿ-ում ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր ռիսկ կա

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է. 46-ամյա տղամարդուն դանակահարել է 39-ամյա եղբայրը

Արագածոտնի մարզպետը 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել

Եվրամիությունն ընդլայնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Գյումրի է վերադարձել հետախուզման մեջ գտնվող Վերա Ա.-ն. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 119-րդ (Խոշտանգումը) և 133-րդ հոդվածներով

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (տեսանյութ)

Օղակաձեւ զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Հակոբ Կարապետյան

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի փոխնախագահը, մահացել՝ նախկին դեսպանը. երկրում 245 դեպք կա

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է GIZ պատվիրակությանը

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ԱԳՆ-ում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում է կայացել

ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ՃՈ խմբերի ուղեկցությամբ