Անցած տարվա ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները Երեւանում մոտ 95 տոկոսով բավարարել ենք. ՊՆ փոխնախար

27/01/2020 schedule19:40

«Անցած տարվա ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները Երեւանում գրեթե 95 տոկոսով բավարարել ենք, հիմա անցել ենք մարզերին»:

Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասած ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը. «Մենք ձեռնարկել ենք մի շարք միջոցառումհեր նրանց սոցիալական վիճակը բարելավելու համար, դա վերաբերում է ե՛ւ վճարներին ե՛ւ բնակարանի ապահովման խնդիրներին»,-ասաց նա:

Փոխնախարարը Հայոց բանակի գալիք տոնի առիթով նախեւառաջ շնորհավորեց այն զինծառայողներին, ովքեր իրենց կյանքը տվել են բանակի հզորացման, հայրենիքի անկախության եւ սահմանների անքակտելիության համար. «Բայց քանի որ սա ուրախ օր է, չեմ ուզում նսեմացնել նաեւ այն զինծառայողների վաստակը, ովքեր ամեն ժամ ու ամեն վայրկյան անում են ամեն բան, որպեսզի գործեն զինված ուժերում ընդունված իրավակարգավորումները»:

Բալայանը նշեց, որ շատ հաճախ չի նկատվում և լուսանցքից դուրս է մնում, թե քանի դեպքեր են կանխվում սպաների և զինծառայողների՝ ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ, որովհետեւ հասարակությունը, ցավոք սրտի, արձագանքում է միայն բացասական դեպքերին. «Բայց հազարավոր դեպքեր կան, երբ իրավիճակից ելնելով՝ ճիշտ որոշումներ են կայացվում եւ հնարավոր է լինում վատ դեպքերից խուսափել: 2019 թվականն աննախադեպ է եղել ինչպես այդ առումով, այնպես էլ սպառազինության, եւ անակնկալները շարունակվելու են նաեւ 2020 թվականին»:

Գաբրիել Բալայանը ընդգծեց, որ գործող կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, շեշտը դրել է ոչ միայն սպառազինության, այլ նաեւ զինծառայողների վարձատրության բարձրացման վրա:

Անդրադառնալով հունվարի 24-ին N զորամասում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակին, փոխնախարարն ասաց, որ այն շարունակում է լինել ծանր. «Նա տեղափոխվել է Երեւան, վիրահատական երկրորդ միջամտությունը դեռեւս չեն արել, դրա անհրաժեշտությունը չկա, զարգացման դինամիկայից ելնելով՝ բժիշկները որոշում կկայացնեն հետագա անելիքների վերաբերյալ: Մյուս վիրավորի կյանքին որեւիցե վտանգ չի սպառնում, բժշկական բոլոր միջձամտությունները իրականացվել են, շուտով կվերադառնա իր ծառայությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիել Բալայանը:

 

Տպել
1178 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի