Հրազդանի 39-ամյա բնակչի մոտից սուբուտեքսի հաբեր, դանակ ու ներարկիչ է հայտնաբերվել. հաբերն իրացնողը եւս գտնվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների հետ հունվարի 23-ին հայտնաբերել ու բաժին բերման էին ենթարկել Հրազդանի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր «B8» գրառմամբ սուբուտեքսի երեք ամբողջական դեղահաբ և կտոր։ Բերման ենթարկվածի մոտ նաև դանակ ու ներարկիչ էր եղել։ Տղամարդը  ձերբակալվել էր։ Հայտնաբերվածն՝ առգրավվել։ Նշանակվել էին փորձաքննություններ։

Այնուհետ, երկօրյա հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանների տեսադաշտում հայտնվել էր  այն անձը, որը ձերբակալվածին սուբուտեքս էր իրացրել։ Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդը ևս հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին ու ձերբակալվել։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկել են նրա մեքենան՝ հայտնաբերելով տարբեր քաշերով մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգվածներ և օգտագործված ներարկիչներ, որոնք ևս ուղարկվել են փորձաքննության։

Հաջորդ օրը՝ հունվարի 26-ին, 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
523 դիտում

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրաշարժ է եղել Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. արգելվում է նաեւ Մեղրիով մուտքը Հայաստան. վարչապետ

Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր