Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուլեբան:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:

Կողմերը նշել են, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են պատմական խորը արմատներով, ինչն ամուր հիմք է ստեղծում հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում ավելի գործնական քայլեր կատարելու ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության հնարավորությունները շատ ավելին են, քան ներկա մակարդակն է:

Ուկրաինայի դեսպանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն՝ առավել ամրապնդելու եւ առաջ մղելու տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ գործակցությունը:

Խոսելով տնտեսական համագործակցության ընդլայնման մասին՝ զրուցակիցները կարեւորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ: Համագործակցության ավանդական ոլորտներին զուգահեռ, նրանք կարեւորել են համագործակցությունը, փորձի փոխանակումն ու համատեղ փոխշահավետ նախագծերի մշակումը նորագույն տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում:

Որպես համագործակցության արդյունավետ հարթակ, նշվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը եւ ձեւավորված բարեկամական խմբերի աշխատանքը:

Բարձր է գնահատվել Ուկրաինայի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում ակտիվորեն ներգրավված հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կամրջող օղակ:

Տպել
315 դիտում

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայվել են անցակետեր․ ոստիկանություն (տեսանյութ)

Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին

«Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհին մեքենա է հրդեհվել

Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 40 է

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արցախի ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին

Կորոնավիրուսի 355 նոր դեպք է հաստատվել, 6 մահ, երկուսը՝ այլ պատճառներով. ընդհանուր թիվը մոտենում է 10 հազարին

Արսեն Թորոսյանը հանդիպել է վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին. քննարկվել են ընդհանուր մոտեցումները

ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը (լուսանկար)

Հրդեհ Էջմիածին քաղաքի մթերային խանութներից մեկում․ տուժածներ չկան