Այսօր տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ. օրակարգում կլինի ռեկտորի մրցույթ հայտարարելու հարցը

Երեւանի պետական համալսարանը որոշ ժամանակ անց ռեկտոր կունենա: Այսօր՝ հունվարի 31-ին, կանցկացվի բուհի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում կլինի նաեւ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցը:

Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, որը նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նրա խոսքով՝ նիստի օրակարգում կլինի նախ ռեկտորի ընտրության ընթացակարգի հաստատումը եւ մրցույթի հայտարարումը: Քննարկվելու են նաեւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի նշանակման հարցը. այժմ այդ պաշտոնը նշանակովի է, բայց ցանկանում են դարձնել ընտրովի: Կքննարկվեն նաեւ աուդիտի հետ կապված հարցեր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ մեզ հետ զրույցում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը նշել էր, որ նիստն ամենայն հավանականությամբ կհրավիրվի հունվարի 30-ին՝ ընդգծելով, որ դա նախնական որոշում է: Նաեւ նկատել էր, որ այդ օրը մրցույթ հայտարարելու դեպքում բուն ընտրությունը հնարավոր կլինի անցկացնել 50-60 օր անց: 

Նշենք, որ Գեղամ Գեւորգյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար է ընտրվել 2019 թվականի մայիսի վերջին: 

Տպել
498 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան