Փետրվարի 6-ին ժամը 11.00-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն`ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը կընթանա հետեւյալ օրակարգով. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթների ներկայացում (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):