Լոռու Աքորի համայնքում տասնյակ խոզեր են անկել. մինչ մասնագետները հետազոտում են, գյուղացիները սպասում են նոր դեպքերի

Լոռու մարզի Աքորի գյուղում արդեն մի քանի օր է, ինչ խոզերի անկման դեպքեր են գրանցվում: Աքորեցի Կարեն Ավետյանի առաջին խոզը սատկել է հունվարի 23-ին: Հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում եւս շուրջ 20 խոզ է անկել: ՀԺ-ի հետ զրույցում Կարեն Ավետյանն ասաց, որ վարակը տարածված է խոզերի 2 խմբաքանակում: Ըստ նրա՝ 70 խոզ էլ դեռ սատկելու է. «Մենակ իմ խոզերից չի, որ սատկել են, հարեւանների խոզերն էլ են սատկել: Փոխհատուցման մասին դեռ խոսք չկա, հիմա նախ պետք ա պարզել, թե ինչից են սատկել…»

«20 հատից ավել սատկել ա, դեռ չեմ էլ հաշվարկել, թե ինչքան վնաս եմ կրել, 3 խմբաքանակով եմ պահում, 2 խմբաքանակում հիվանդությունը առկա է, ես ենթադրում եմ, որ այդ 2 խմբաքանակի բոլոր խոզերն էլ սատկելու էն, ու էս դեպքում մոտ 6 մլն դրամի վնաս կկրեմ ես»,- ասաց Կարենը՝ նշելով, որ անկած կենդանիներից մասնագետները փորձանմուշներ են ուղարկել լաբորատորիա՝ հիվանդությունը պարզելու նպատակով. «Ինձ իրավասու հանձնաժողով է պետք, չգիտեմ՝ մարզպետի, համայնքապետի թե նախարարի հանձնարարականով կլինի, որ գան, կոնկրետ ակտավորեն անկած անասունները, որ ես հետագայում կարողանամ փաստերով ապացուցել, թե ինչ խոզ է սատկել, քանի հատ ու  ինչ քաշով»:

Կարենի պատմելով՝ գյուղ են եկել սննդմաթերքի անվտանգության կենտրոնի մարզային կառույցի աշխատակիցներն ու պետը. «Ոչ մի բավարար պատասխան չեն տվել, ոչ մի ուղղություն չեն ասել, մենակ պայմանների բարելավման մասին են խորհուրդ տվել… ես կարծում եմ՝ կամ կլասիկ ժանտախտ է, կամ աֆրիկյան ժանտախտ»:

Վնասներ կրած գյուղացու խոսքով՝ անասնաբուժական ծառայությունը Հայաստանում բարձիթողի վիճակում է: «Անկազմակերպ վիճակ է պարզապես, պետությունը ծրագրեր է առաջացնում, բայց դա բիզնեսմենի համար է, ոչ թե շարքային գյուղացու… օրենքի փոփոխություն ա պետք երեւի, ինչ-որ կարգավորումներ, որ մեր նման մարդիկ կարողանան աշխատել, սա միայն մեր գյուղում չէ, անասնաբուժական ծառայությունների խնդիրը ողջ Հայաստանում է»,- կարծիք հայտնեց նա:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ 2 օր առաջ են եղել գյուղում, ուսումնասիրություններ իրականացրել. «Մեր այցի ժամանակ 22 գլուխ անկած խոզ ենք հայտնաբերել ու ակտավորել, անկած 3 խոճկորներից նմուշներ ենք ուղարկել հանրապետական լաբորատորիա՝ փորձաքննության, որպեսզի հասկանանք, թե ինչից են անկել: Համապատասխան գործողություններ անելու համար հանձնարարականներ ենք տվել անասնաբույժին ու մեր տեսուչին… Անկած գլխաքանակը ակտավորումից հետո թաղվել է, ախտահանություններ են արվում»,- ասաց նա՝ նշելով, որ նաեւ խոզերի պահման պայմանները չեն լավը եղել. «Վատ սանիտարահիգիենիկ պայմաններում էին պահում կենդանիներին, 3 կենդանատեսակ իրար հետ նույն գոմում խառնված, որը որ ցանկալի ու թույլատրելի չէ»:

Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ հունվարի 29-ի դրությամբ անկած հայտնաբերված 22 գլուխ կենդանիները պատկանել են 3 տնտեսության՝ իրար կողքի գտնվող անասնագոմերում. «Հետազոտությունները կտեւեն մոտ 7-10 օր, որից հետո կստացվի հետազոտության վերջնական պատասխանը»: Կամո Սողոյանը չցանկացավ նախնական կարծիք հայտնել, թե հնարավոր ինչ հիվանդությունից սատկած կլինեն խոզերը, միայն հայտնեց, որ խոզերի անկման ահազանգեր բացի Աքորու տվյալ համայնքից, որեւէ այլ տեղից չեն ստացել. «Գյուղում էլ, բացի նշվածներից, այլ տնտեսություններում անկումներ երեկվա դրությամբ չեն արձանագրվել»:

Տպել
2003 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային