Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայությունը կներդրվի նաեւ «Գյումրու» եւ«Վանաձորի» ԲԿ-ներում

2021 թվականից Առողջապահության նախարարությունը նախատեսում է ընդլայնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և (կամ) ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայության աշխարհագրությունը: Ծառայությունը ներդրվելու է նաև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Շիրակի մարզի «Գյումրու» և Լոռու մարզի «Վանաձորի» բժշկական կենտրոններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Ներկա պահին կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունները կազմակերպվում են   «Էրեբունի» բժշկական կենտրոնում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Մեկ տարի առաջ ներդրված այս ծրագրի իրականացման ընթացքում պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն է ստացել 403 քաղաքացի:  Աղբյուրի համաձայն, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը: Կաթվածի անհետաձգելի վարման ծառայություններից հետո պացիենտի հսկողությունը կազմակերպվում է ծառայությունն իրականացրած Կաթվածի համապարփակ կենտրոնի նյարդաբանի կողմից` հիվանդանոցից դուրս գրման 1-ին, 6-րդ, 12-րդ ամիսներին:

 

 

Տպել
470 դիտում

Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է

Տնտեսական աջակցության միջոցառումների ծրագրերով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ են բավարարվել. նախարար

Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի

Ես կարծում եմ, որ կոչերը եւ անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի․ Գրիգորյան

Միանվագ աջակցության ծրագրերից ոչ մեկում չընդգրկված քաղաքացիների խնդիրները մեղմելու տարբերակներ են քննարկվում

Որեւէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին․ փոխվարչապետ

Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

Արարատի մարզում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ մարզում 179 դեպք կա

Հակաճգնաժամային 10 միջոցառումներից 6-ը լիարժեք ուժի մեջ է․ Մհեր Գրիգորյան

Ընկած թռչուն տեսնելու դեպքում հայտնել պատկան մարմիններին․ ըստ մասնագետների՝ թռչունների այդ վիճակը կորոնավիրուսից չէ

Աջակցության երկու ծրագիր գործում է, ևս երկուսը կգործարկվի վաղը. 3750 հղի վաղը կարող է սպասարկվել, ցուցակները լրացվում են

Այն հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ենթադրում է ներդրումներ․ փոխվարչապետ

Պետության տրամադրած սոցիալական օգնությունների վրա արգելանք չի կիրառվի. ԴԱՀԿ

Պարենային եւ արդյունաբերական մի շարք ապրանքատեսակների գներ միջինում 3 տոկոսով կնվազի․ Գրիգորյան

Ախտահանվել են գործող ՍԱՏՄ նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման աշխատասենյակներն ու շենքը

«Ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որեւէ աջակցություն չեն ստանա»․ կառավարությունը եւս 1 միջոցառում հաստատեց

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 10 հազարը. մահացել է 76 մարդ

Այս գիշեր բավականին լարված էինք, որովհետեւ ցրտահարության վտանգ կար․ վարչապետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է «Դոմոդեդովո»-ում մնացած և չվերթի սպասող քաղաքացիների ցանկը

Ատամների տակ ամբողջը թարախակալած էր․ COVID-19-ով վարակված երեխան, որը վիրահատվել էր, այժմ իրեն լավ է զգում