Երեւանաբնակ լրագրողները եւս տուժել են Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրենի գործողություններից. ՇՄ դատախազ

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժած քաղաքացիների թիվն անցնում է 100-ից: Նրանց մեծ մասը Երեւանի բնակիչներ են, 30-ից 40-ն Արցախի քաղաքացիներ են, մյուսները՝ գյումրեցիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Կարինե Ավդալյանին՝ որպես «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հկնախագահի, ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(Յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով), 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ի թիվս այլ բացահայտումների, նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն»  ՀԿ նախագահը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք մրցույթ-փառատոնին մասնակցելու կամ այդ պատրվակով այդ երկիր մեկնելու հնարավորության մասին և վստահություն ձեռք բերելու նպատակով, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության անունից հանդես գալով, նրանց հետ կնքել է պայմանագրեր` պարտավորվելով նրանց որպես արվեստագետներ ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այնտեղ կայանալիք սեմինարին իբր մասնակցելու համար: Այնուհետ նրանցից պահանջել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության բանկային հաշվին փոխանցել 1300 ԱՄՆ դոլարից մինչև 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և հափշտակել թվով 9 անձանց կողմից հասարակական կազմակերպության հաշվին փոխանցված ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի 7.115.950 ՀՀ դրամ գումարը:

Ըստ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի, տուժածների թվում կան նաեւ լրագրողներ Երեւանից: Գրեթե բոլորն արդեն ունեն տուժողի կարգավիճակ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնք այլ կտրվածքում են տուժել: Ավդալյանն, ըստ դատախազի, խաբեությամբ գրավադրել է նրանց բնակարանները: «Այդ փաստերով մենք նրանց ճանաչել ենք տուժողներ, որպեսզի բանկը համապատասխան գործիքակազմը չկիրառի: Քննության ընթացքում էլ պարզել ենք, որ իրականաում այդ մարդիկ դարձել են խաբեության զոհ»,-ասաց դատախազը:

Տպել
3148 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր