Թուրքական կողմից՝ 8, սիրիական կողմից՝ 75 զոհված զինվորական. Իդլիբում իրավիճակը սրված է

Փետրվարի 3-ի առավոտյան հայտնի դարձավ, որ թուրք-սիրիական հակամարտությունը սրվել է: Սիրիական կողմը մեղադրեց թուրքերին՝ պայմանավորվածությունները խախտելու եւ կրակ բացելու համար, թուրքական կողմը՝ սիրիացիներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առավոտյան հայտարարեց, որ Սիրիայի կողմից իրենց զինվորականների ուղղությամբ բացված կրակի հետեւանքով Իդլիբում 5 թուրք զինվորական եւ նրանց ուղեկցող անձնակազմից 1 քաղաքացիական անձ է զոհվել, եւս 9-ը ծանր վիրավորվել են, ինչին իրենք պատասխանել են՝  F-16  կործանիչներով տեւական ժամանակ օդային հարվածներ հասցնելով :

«Մեր զինվորականների կյանքին սպառնացող վտանգի պատասխանը մենք տասնակի ենք տվել: Առավոտյան սիրիական բանակի 46 օբյեկտների ուղղությամբ հասցվել է 122 հրետանային և 100 ականանետային հարված, գործի են դրվել  F-16  կործանիչները: Մարդիկ, որոնք թուրքական վճռականության մասին կասկածներ ունեն, կհասկանան իրենց սխալը: Մենք շարունակելու ենք Սիրիայում սկսած մեր գործողությունները»,-հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ կրակային հարվածներ են հասցվել գրեթե ողջ օրվա ընթացքում: Առավոտյան հայտնի դարձավ 30-35 սիրիացի զինվորականի մահվան մասին, թիվը հաստատվեց Թուրքիայի նախագահի կողմից:

 Երեկոյան արդեն Թուրքիայի պաշտպանության նախարար Խուսուլի Աքարը հայտարարեց, որ Իդլիբում Անկարայի ռազմագործողության արդյունքում օրվա ընթացքում սիրիական բանակի 76 զինվորական է  «վնասազերծվել» (սպանվել): Հայտնի դարձավ նաեւ, որ առավոտյան հրապարակված զոհերի թիվը՝ թուրքական կողմից , ավելացել է: պարզվեց՝ Սիրիայի բանակի կրակահերթերից զոհվել է 5 թուրք զինվորական եւ ուղեկից անձնակազմից 3 քաղաքացիական անձ:

«Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը՝ թուրք զինվորականների պաշտպանության համար: Մեր զինվորականների կողմից խոցված թիրախների թիվն Իդլիբում հասել է 54-ի»,-Աքարի խոսքերն է փոխանցում Anadolu գործակալությունը:

Օրվա ընթացքում ռուսական լրատվամիջոցները հայտնում էին, որ թուրք զինվորականները իրենց ռուս գործընկերներին փետրվարի 3-ին 2 անգամ զեկուցել են Իդլիբում Թուրքական օդուժի դիրքերի առաջխաղացման մասին:

Սիրիական al-Watan կառավարական թերթին տված հարցազրույցում Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը, մեկնաբանելով օրվա ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի հասցրած ինտենսիվ հարվածները, դրանք անվանել է Նուր-Սուլթանում ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում:

Միկդադն ասել է, ոչ հիշյալ պայմանավորվածությունը թույլ չի տալիս Թուրքիային զինված ներխուժում իրականացնել Սիրիայի տարածք:

« Միջազգային իրավունքի նորմով արգելված է մեկ երկրի կողմից մեկ այլ երկրի տարածքի օկուպացումը: Արգելված է նաեւ բնակչության տեղափոխումը, տեղահանումը, թուրքական դրոշը Սիրիայի տարածքում բարձրացնելը, թուրքական դպրոցներ բացելը»,-հիշեցրել է պաշտոնյան՝ նշելով, որ Թուրքիայի նախագահը հենց այդ նպատակն ունի՝ օկուպացնել եւ տիրանալ սիրիական տարածքներին, միջամտել Սիրիայի ներքին գործերին:

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից Աստանայում (այժմ ՝ Նուր-Սուլթան) 2017-ի մայիսին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Սիրիայում ստեղծվել են ականազերծման չորս գոտիներ: Այդ տարածքներից 3-ը 2018-ին անցել են Դամասկոսի վերահսկողությանը: Չորրորդ գոտին, որը ներառում է Իդլիբի ամբողջ տարածքը եւ հարեւան Լաթաքիա, Համմա, Հալեպ նահանգների մի մասը, դեռեւս դուրս է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողությունից: Ընդ որում, այդ տարածքի մեծ մասը գրավված է ահաբեկչական համարվող «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության կողմից:

2018-ի սեպտեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին Իդլիբում ստեղծել ապառազմականացված գոտի, որտեղ գտնվում են տասնյակից ավելի տարբեր ստորաբաժանումներ՝ շուրջ 30 հազար զինյալներով:

Այս տարվա հունվարի վերջին սիրիական բանակը գրոհ էր սկսել Հալեպի արեւմուտքում ՝ կապված ահաբեկիչների կողմից քաղաքի բնակելի տարածքների ամենօրյա ռմբակոծության հետ, որի հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ: 3 օր անց Բաշար Ասադի բանակը ազատագրեց Մաարեթ Նուուման քաղաքը ահաբեկիչներից: Այն գրոհայինների հսկողության տակ էր 2012 թվականից եւ հանդիսանում էր նրանց ամենամեծ հենակետերից մեկը:

Անկարան եւ նրա գործընկերներից մի քանիսը հակամարտության սրման պայմաններում մեղադրում են Դամասկոսին եւ Մոսկվային հումանիտար թիրախների եւ թուրքական զինվորների վրա հարձակման մեջ: Ռուսաստանում եւ Սիրիայում էլ կարծում են, որ տարածաշրջանում անկայունության պատճառը ահաբեկիչների գործողություններն են, որոնց դեմ պայքարելու պարագայում խաղաղություն կհաստատվի:

Ըստ Էրդողանի, եթե Իդլիբում իրավիճակը չկայունանա, Անկարան անտարբեր չի մնա, քանի որ ցանկանում է տարածաշրջանը մաքրել ահաբեկիչներից եւ պատրաստ է լարվածության թուլացման համար անել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ներառյալ ռազմական ուժի օգտագործումը:

Տպել
1310 դիտում

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. Քաղավիացիա

Նոր Պարեկային ծառայության ստեղծման հետեւանքով ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում աշխատակիցների

Նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ուղեցույց

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են. ոստիկանը սեւամորթ ամերիկացու մահվան պատճառ է դարձել (լուսանկարներ)

18-րդ միջոցառման շրջանակներում 12.200 տնտեսվարողի շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել․ Մկրտչյան

Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հերոսամարտի զոհերի հիշատակին (տեսանյութ)

ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ. Արսեն Ջուլֆալակյան

Հրդեհ «Պապա-ֆուդ» պանդոկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. տուժածներ չկան (տեսանյութ)

Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ արժանապատիվ կյանքի երաշխավորն են. ՄԻՊ-ի ուղերձը

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ. քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հարցեր

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում (տեսանյութ)

Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. քաղաքացին վերջերս էր ժամանել Ֆրանսիայից

Շարժական մամոգրաֆիան վերջապես ժամանեց Իտալիայից. մեկնարկը կլինի Լոռու մարզից. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Դժբախտ դեպք Շիրակի մարզում. վիճաբանությունից հետո 20-ամյա երիտասարդ է մահացել

Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված «Կոտրած եկեղեցի» հուշակոթողն այս տարի մարդաշատ չէր

Հրազդան-Հանքավան հատվածում երեկ երկնաքար է ընկել. Գագիկ Սուրենյանը անկման տեսանյութն է հրապարակել