Գերմանացի քաղաքական գործիչները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Գերմանական խորհրդարանի պատգամավոր Կարին Ստրենցն ու նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները կասկածվում են, որ կաշառքի դիմաց պաշտպանել են Ադրբեջանի իշխանությունների շահերը։ Նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Բունդեսթագի պատգամավոր Կարին Ստրենցը զրկվել է անձեռնմխելիությունից, նրա տանն ու գրասենյակում խուզարկություններ են անցկացվել:

Ստրենցը կասկածվում է ԵԽԽՎ–ում Ադրբեջանի իշխող ռեժիմի լոբբինգն անելու և դրա համար շուրջ 22 հազար եվրո ստանալու մեջ, փոխանցում է  Jam-news-ը՝ հղում անելով OCCRP–ին։ 

Իսկ Լինտները, ըստ դատախազության, 2008-2016 թվականներին շուրջ 4 մլն եվրո է ստացել, որոնց մի մասն իրեն էր հասնում, իսկ մնացածը նախատեսված էր ԵԽԽՎ որոշ անդամների կաշառելու համար, որպեսզի նրանք քաղաքական աջակցություն ցուցաբերեն ադրբեջանական իշխանություններին։

Ստրենցի վերաբերյալ կասկածները հայտնվել էին դեռևս մի քանի տարի առաջ։ 2019 թ.-ի մարտին նա տուգանվել էր 20 հազար եվրոյով։ Այդ ժամանակ էլ հենց Transparency Germany հակակոռուպցիոն կազմակերպությունը բողոք էր ներկայացրել Ստրենցի և Լինտների դեմ, սակայն դատախազությունն այն ժամանակ հետաքննություն չէր սկսել։ 

Տպել
1426 դիտում

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք այցի շուրջ

Կարևոր է միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը. ՀՀ, ԱՀ ԱԳ նախարարներ

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

Պատերազմում ոտքերից զրկված կամավորականին չի հաջողվում հաշմանդամության կարգ ստանալ․ ԲՍՓ աշխատակիցները կայցելեն նրանց տուն

15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար (տեսանյութ)

Ֆիզուլիում ականի պայթյունից 4 ադբեջանցի է զոհվել

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետը կանցնի բնականոն աշխատանքի. ՊԵԿ

«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր. նախնական արժեքը՝ 10.000 Ֆունտ սթերլինգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

Երեկ 10-ից ավելի զինծառակողներ չեն գերեվարվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է տարածված լուրերը

«Մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է հումանիտար առաքելության պատվիրակությանը

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

2020թ. մարտից մինչև նոյեմբերի 1-ը ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 15.168.400.586 դրամ

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն. Արսեն Թորոսյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ