Որտե՞ղ են ապրում Վանաձորի փակված մանկատան երեխաները. կենսաբանական կամ խնամատար ընտանիքում 38-ից 11-ն են

Կառավարությունը նախորդ տարվա հոկտեմբերի 31-ին որոշում ընդունեց Վանաձորի մանկատունը հունվարի 1-ից լուծարելու մասին: Լուծարման պահին այս հաստատությունում խնամվում էր 38 երեխա: Արդեն դեկտեմբերի 30-ին մանկատան բոլոր երեխաները տեղափոխվել էին, մանկատան դռները՝ փակվել:

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Սվետլանա Ասրյանը Հժ-ի հետ զրույցում ասաց, որ Վանաձորի մանկատան երեխաներից 8-ը տեղավորվել է Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնում, «Սաբինե» փոքր տանը տեղավորվել է 6 երեխա, կենսաբանական ընտանիք է վերադարձվել 4 երեխա, որից 2-ը՝ 18 տարին լրացած: 7 երեխա տեղավորվել է խնամատար ընտանիք, որից 3-ը՝ մի ընտանիքում են, 4-ը՝ մեկ այլ:

«Բարեգործի միջոցով ու սոցապ նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում վարձակալած բնակարանում խնամվում են 5 երեխաներ, որոնք ուսանողներ են կամ ԲՈՒՀ ընդունվելու համար պարապողներ, 1 երեխա էլ գնացել ապրում է քրոջ մոտ»,- ասաց մարզպետարանի աշխատակիցը: Նրա խոսքով՝ տարվա ընթացքում այս ընտանիքներում ու երեխաների կյանքում տեղափոխություններ ու շարժեր դեռ կլինեն, քանի որ նրանց մի մասը բնակարաններ է ստանալու: Իջեւանի «Սոս» մանկական գյուղ է տեղափոխվել 6 երեխա, որից 2-ը՝ ժամանակավոր, որդեգրման ենթակա. «Մյուս 4 երեխաներին Վանաձոր վերադարձնելու համար լուծումներ են քննարկվում, քանի որ երեխաների կապը Վանաձորի հետ մեծ է, եւ ցանկանում են Վանաձորում մնալ: Մեկ երեխա էլ, ում 18 տարին լրացել էր, ինքն է իր համար բնակարան վարձակալել, որը եւս պետք է բնակարան ստանա»:

Ըստ Սվետլանա Ասրյանի՝ հատկապես Վանաձորի մանկատան շրջանավարտների բնակարանների հատկացման գործընթացը լուծվելու է առաջնահերթության կարգով, քանի որ մանկատունը փակվեց, եւ երեխաները հարկադրված էին դուրս գալ մանկատնից: Նա վստահեցնում է՝ չի եղել երեխա, որ վերադարձել է կենսաբանական ընտանիք այն դեպքում, երբ ընտանիք վերադարձնելը երեխայի շահերից չի բխել. «Իհարկե, եղել են դեպքեր, երբ կենսաբանական ընտանիքը եկել-խնդրել է, որ վերադարձնենք, բայց կատարված ուսումնասիրություններով եկել ենք նրան, որ երեխային ընտանիք վերադարձնելը սխալ որոշում կլինի»:

Լոռու մարզը խնամատարության առումով Հայաստանում առաջատար մարզն է: Այստեղ 20 ընտանիքներում 27 երեխա է խնամվում. «2006-ից, երբ փորձնական ծրագիր դրվեց, Լոռին ու Գեղարքունիքը մասնակցեցին: Ի տարբերություն Գեղարքունիքի՝ խնամատար ընտանիքների թիվը մեզ մոտ աճում է: Մեր խնամատար ընտանիքները համարձակվում են անգամ 2-3 երեխա վերցնել»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ մարզի տարածքում խնամատարության հետ կապված, բարեբախտաբար, ձախողումներ չեն եղել:

«Այնպես չէ, որ մեր խնամատար ընտանիքներն այսօր շատ լավ են ապրում, մենք երեխաներ տանում ենք այն ընտանիքներ, որտեղ շատ սեր ու ջերմություն կա: Մեր ընտանիքներից գերակշռողները նրանք են, ովքեր իրենց սեփական երեխան չեն կարողացել ունենալ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել երեխա որդեգրել: Կան նաեւ ընտանիքներ, ովքեր ե՛ւ իրենց սեփական երեխաներն ունեն, ե՛ւ խնամատարության վերցված երեխաներ: Օձունեցի այդ ընտանիքը 3 կենսաբանական երեխա ունի, եւս 2-ին էլ խնամատար է դարձել»,- ասաց նա՝ նշելով, որ խնամատար ընտանիք կա, որն անգամ ցանկացել է որդեգրել երեխային՝ հրաժարվելով թե՛ պետության կողմից տրվող գումարներից ու թե՛ մյուս բաներից, միայն թե այդ երեխաները մնան իրենց մոտ, ինչը, ըստ մարզպետարանի ներկայացուցչի, լավագույն ցուցանիշն է այս առումով:

Խնամատար ընտանիքների վարձատրությունը պետության կողմից իրականացվում է 2 բաղադրիչով: Առաջինով տրամադրվում է գումար՝ երեխայի խնամքի ու դաստիարակության համար. «Այդ բաղադրիչում ունենք 59,909 դրամ»,- մանրամասնեց մարզպետարանի աշխատակիցը: Մյուս բաղադրիչը դա վարձատրությունն է երեխայի խնամքն իրականացնելու համար, որը կազմում է շուրջ 92,000 դրամ՝ չհարկված տարբերակով: «Ընդհանուր մոտ 130 հազար դրամ է, իսկ եթե երեխան մասնագիտացված խնամատարություն է ստանում, ապա վարձատրությունը 3 տոկոսով ավելին է լինում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերվում է մանկատան՝ գործազուրկ դարձած աշխատակիցներին, ապա Սվետլանա Ասրյանն ասաց, որ աշխատակիցներից մի քանիսը աշխատանքի է անցել մանկատան սաների համար վարձակալված բնակարանում՝ շուրջօրյա խնամք իրականացնելու գործում, որոշների հարցն էլ քննարկման փուլում է:

Տպել
3508 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին