Թուրքիան փոխհատուցում կվճարի ապօրինի կալանավորված մտավորականին

05/02/2020 schedule08:30

Թուրքիայի Սահմանադրական դատարանը պետությանը պարտավորեցրել է 30․000 լիրա (շուրջ 5․000 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել գրող և մտավորական Մեհմեթ Ալթանին վերջինիս անօրինական կերպով կալանքի տակ պահելու և ՍԴ որոշմանը չենթարկվելու պատճառով։

2020 թ․ հունվարի 9-ին կայացրած  որոշման մեջ ՍԴ-ն հակիրճ անդրադարձել է Ալթանի գործի նախապատմությանը և ընդգծել, որ Ալթանի իրավունքների խախտման վերաբերյալ ՍԴ-ի որոշումը մեքենայորեն առաջացնում է նրան ազատ արձակելու անհրաժեշտություն և ենթակա չէ ստորադաս դատարանների կողմից հետագա քննարկման կամ մերժման։ Մինչդեռ տեղական դատարանները չեն ենթարկվել Մեհմեթ Ալթանի կալանավորման անօրինականության և կալանքի վերացման անհրաժեշտության մասին ՍԴ որոշմանը՝ այդպիսով, փաստորեն, ևս մեկ անգամ խախտելով Ալթանի ոտնահարված իրավունքները։

Մեհմեթ Ալթանը կալանավորվել էր 2016 թ․ սեպտեմբերի 22-ին՝ 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով։ 2016 թ․ նոյեմբերի 8-ին կալանքի տակ գտնվող Ալթանն անհատական կարգով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։

2017 թ․ ապրիլի 12-ին Մեհմեթ Ալթանի դեմ քրեական գործ էր հարուցվել կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով։

Մյուս կողմից 2018 թ. հունվարի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը, քննելով Ալթանի դիմումը, որոշում էր կայացրել, որ տեղական դատարանը ոտնահարել է դիմումատուի «անձնական ազատության ու անվտանգության» իրավունքն ու «խոսքի և մամուլի ազատությունը»։ ՍԴ-ն վճռել էր, որ նախաքննության մարմինը չի կարողացել բավարար ապացույցներ գտնել կալանավորման հիմնավորման համար, ուստի Մեհմեթ Ալթանի կալանքի տակ գտնվելն անօրինական է, և վերջինս պետք է ազատ արձակվի։ Տվյալ որոշումն ուղարկվել էր Ստամբուլի դատարան, հրապարակվել ՍԴ կայքում և իրավական ուժի մեջ մտել 2018 թ․ հունվարի 19-ին։

Բայց չնայած ՍԴ որոշմանը՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը մերժել էր Ահմեթ Ալթանի ազատ արձակման պահանջը և չէր ընդունել այդ մերժման դեմ ներկայացված բոլոր բողոքները։

Ermenihaber-ը հայտնում է, որ 2018 թ․ փետրվարի 12-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Մեհմեթ Ալթանին դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Այս որոշումից հետո Ալթանը 2018 թ․ մարտի 30-ին դարձյալ անհատական կարգով դիմել էր Սահմանադրական դատարան։ Միաժամանակ բողոքարկվել էր ցմահ ազատազրկման որոշումը։

Հավելենք, որ 2018 թ․ հունիսի 27-ին վերաքննիչ դատարանը ՍԴ վերոհիշյալ որոշման հիման վրա սահմանեց, որ Ալթանի կալանքը պետք է վերացնել, նույն օրը վերջինս ազատ արձակվեց։ 2019 թ․ հուլիսի 5-ին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը չեղարկեց ստորադաս դատարանի ցմահ ազատազրկման որոշումը, իսկ 2019 թ․ նոյեմբերի 12-ին ուժի մեջ մտած որոշմամբ Մեհմեթ Ալթանը վերջնականապես արդարացվեց։

Տպել
1215 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ