11 ամսական երեխայի սպանության համար մեղադրվող գյումրեցի 20-ամյա կնոջ գործով նիստը պաշտպանի միջնորդությամբ հետաձգվեց

05/02/2020 schedule22:34

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց մանկահասակ երեխայի սպանության մեջ մեղադրվող Գյումրիի բնակիչ Անի Մինասյանի գործով դատական նիստը: Նիստի սկզբում 20-ամյա մեղադրյալի ցանկությամբ հանրային պաշտպան Ժորա Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի ԶԼՄ-ները չտեսանկարահանեն ամբաստանյալին եւ չհրապարակեն նեղ անձնական փաստերը: Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը:

Դրանից կարճ ժամանակ անց Պետրոսյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ դատական նիստը կես ժամով հետաձգելու եւ ստացված դատագենետիկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու համար: 30 րոպե անց պաշտպանը դատական նիստը մի քանի օրով հետաձգելու վերաբերյալ երրորդ միջնորդությունը ներկայացրեց: Ասաց՝ ժամանակ է պետք, որպեսզի ամբաստանյալի հետ ավելի մանրամասն ծանոթանան դատագենետիկական փորձաքննության եզրակացությանը եւ ընտրեն պաշտպանական մարտավարությունը: Դատախազն ու տուժողի իրավահաջորդը ներկայացված միջնորդության դեմ առարկություն չունեին: Նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի մարտի 3-ին:

Հիշեցնենք`որ մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել էր 2019 թ. օգոստոսի 31-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում:

Ըստ մեղադրական եզրակացության, երեխայի մայրը փոքրիկի ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավեններով կապել, բերանը լաթի կտոր է մտցրել եւ կենդանի վիճակում նետել Շիրակացի փողոցի աղբարկղի մեջ: Այդտեղից էլ աղբահավաք մեքենան երեխային հասցրել է քաղաքային աղբանոց, որտեղ եւ դին հայտնաբերվել է:  Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով:

Արմենուհի Մինասյան

Տպել
2033 դիտում

«Կոռուպցիա 2․ Հատուցում» ֆիլմում Հիսուսի կերպարը ծաղրելու համար ԱՄՆ-ում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին (տեսանյութ)

3 օրում փրկարարները բռնել են 7 սահնօձ, 1 գյուրզա և շահմար

Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը՝ հուլիսի 5-ին

Արաբկիրում կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ (լուսանկարներ)

27-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված «Մազդա»-ին, վերջինս էլ՝ «Հոնդա»-ին

ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է կենսունակությունը. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Կայծակի հարվածը Արագածի լանջերին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը առցանց ասուլիս կտա. հայտնի են օրն ու ժամը

Մուշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է

Հնարավո՞ր է՝ մեր հեռախոսահամարները հրապարակվեն, գուցե գեղեցիկ աղջիկները տեսնեն ու զանգեն. «Ջերմուկյան էսքիզներ»

Ինչպես ենք կարողանում վնասել այն, ինչը ստեղծելու խնդիր ունենք․ Անդրեասյանը՝ դպրոցներից մեկում կատարված գողության մասին

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հանդիպման 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը

Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Էջմիածնի բնակիչը երթուղայինում բջջային հեռախոս է գողացել

ԵՏՄ անդամ Հայաստանը պատրաստ է աջակցել հայկական շուկա մտնելու ցանկություն ունեցող ավստրիական ընկերություններին․ Սիմոնյան

Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին և վարչության ներկայացուցիչներին

Բարի գալուստ «Նոա» ընտանիք․ ֆուտբոլային ակումբը նոր պայմանագրեր է կնքել

Գավառի ԲԿ-ում առաջին անգամ կեսարյան հատումով եռյակ է լույս աշխարհ եկել

Լոռիում վերջին մի քանի օրում հայտնաբերվել է 10-ից ավելի մեքենա՝ բեռնված տարբեր ծավալի փայտանյութով

Ուժեղ քամին Գյումրիում պոկել է Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի տանիքի թիթեղները

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկում պատարագի ժամանակ սայթաքել է և ընկել

Ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել

Կյանքից հեռացել է կլարնետիստ Հովհաննես Վարդանյանը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Յուրի Վորոբյովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցերը

Շիրակի մարզի պարեկները բեռնատարի մեջ՝ արկղերով կանեփ, պլաստմասե շշերում էլ կանեփանման զանգվածներ են հայտնաբերել

Վթարային ջրանջատում Սյունիքում․ երկու բնակավայր 12 ժամ ջուր չի ունենա

Արարատում համագյուղացիների վեճն ավարտվել է  դանակահարությամբ․ կա ձերբակալված

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան ծառին է բախվել․ վարորդը հոսպիտալացվել է

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն․ ՀՀ նախագահ

Նոր խաղադաշտի բացում՝ ֆուտբոլային խաղով․ ընկերական հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Բերման է ենթարկվել գողության և խարդախության մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդը

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանը՝ Սլովենիայի նախագահին

Հրդեհ է բռնկվել Արմավիրի բնակարաններից մեկում

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ

Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

Քաղաքացիական մեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողները․ նրանցից մեկը մահացել է