Նախագծում հակասահմանադրական ընթացակարգեր չկան․ Վլադիմիր Վարդանյանը՝ հետ կանչված օրինագծերի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի եւ ԱԺ պատգամավորների մեկ քառորդի կողմից ներկայացված նախագծում հակասահմանադրական ընթացակարգեր կամ առնվազն լրջագույն խնդիրներ, որոնք կարող են կապված լինել Սահմանադրության այս կամ այն նորմի կիրառման հետ, չկան։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նույն խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Խոսքը Սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություն անելու նախագծի մասին է, որի ընդունման դեպքում ՍԴ 7 անդամների լիազորությունները կդադարեն։ Այս եւ մի քանի այլ օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերն այսօր պետք է քննարկվեին արտահերթ նիստում, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով նախագծի հեղինակը դրանք հետ է կանչել՝ համանման նախագիծ ներկայացնելու մտադրությամբ։ Նոր նիստ գումարելու հարցն այս պահին քննարկվում է ԱԺ խորհրդի նիստում։

Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ եթե նախագծի հեղինակը հայտնաբերում է որեւէ տեսակի, նույնիսկ՝ տեխնիկական խնդիր, որը կարող է իրավական որոշակիության առումով խնդիր առաջացնել, պարտավորություն է կրում շտկել այդ սխալները։ Այդ ընթացակարգերից մեկն էլ նախագիծը հետ կանչելն ու նույնաբովանդակ նախագիծը շրջանառության մեջ դնելն է։

Պատգամավորի խոսքով՝ տեխնիկական խնդիր կարող է լինել ժամկետը, ստորակետը, բութը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում նախատեսված պահանջներին չհամապատասխանելը եւ այլն։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ինքը՝ որպես իրավաբան ու նույն ֆրակցիայի պատգամավոր, չի միացել նախաձեռնությանը, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ ՀՀ-ում չէր եւ ֆիզիկապես ուղղակի չէր կարող։ Պատգամավորը չի հասկանում եւ չի էլ ուզում հասկանալ, թե ինչու են քննարկումներ սկսվել հարցի շուրջ, այս կամ այն պատգամավորն ինչու չի ստորագրել նախագծի տակ․

«ԱԺ պատգամավորն իրավունք ունի ստորագրել կամ չստորագրել որեւէ նախագծի տակ։ ԱԺ պատգամավորների մեկ քառորդը կարող է նախագիծ հեղինակել, որեւէ արտառոց դեպք տեղի չի ունեցել»,- ասաց նա։

Իսկ սահմանադրականության վերաբերյալ հարցին՝ Վարդանյանը պատասխանեց, որ նման խնդիրները, ըստ էության, ի հայտ են գալիս երկու պարագայում․ կա՛մ ի սկզբանե կան, կա՛մ պարզվում են իրավակիրառ պրակտիկայի արդյունքում․

«Կարո՞ղ եք երաշխավորել, որ որեւիցե փուլում որեւէ ԱԺ-ի կողմից ընդունվել է որեւէ նախագիծ, որը պարունակել է կամ չի պարունակել սահմանադրական կամ հակասահմանադրական որոշում»,- հարց հնչեցրեց պատգամավորը՝ հավելելով, որ գործ ունենք ընդամենը նախագծի հետ: Այն դեռ նույնիսկ չի էլ քննարկվել, սակայն դրա վերաբերյալ արդեն տարատեսակ մեկնաբանություններ են հնչում․

«Թույլ տվեք գոնե քննարկել եւ տալ եզրակացություն»։

Տպել
1387 դիտում

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով