Բա ինչո՞ւ էիք ՍԴ ոչ լեգիտիմ անդամներին արտոնյալ պայմաններով թոշակի ուղարկում. ԲՀԿ-ական պատգամավորի հարցը՝ Հովակիմյանին

Ես ցավում եմ, որ նիստին եկել եք առանց նախագծին ծանոթանալու, այն ԱԺ կայքում դրված է: Այսօր ԱԺ նիստի ժամանակ այսպես պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հարցին, թե կոնկրետ ի՞նչ նախագիծ է դրվելու համաժողովրդական քվեարկության:

Հովակիմյանը, որն այս նախագծի հեղինակն է, կարդաց օրինագիծը Պետրոսյանի համար. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը՝ նշանակած ՍԴ նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Պետրոսյանի հարցին, որ եթե խոսվում է ՍԴ անդամների լեգիտիմ չլինելու մասին, բա ինչո՞ւ էին այդ ոչ լեգիտիմ անդամներին արտոնյալ պայմաններով թոշակի ուղարկում, Հովակիմյանը պատասխանեց, որ ոչ մի արտոնյալ պայման չկար: «Դա պարզված ձեռք էր ՍԴ անդամներին, ինչն այս պահի դրությամբ նրանք դեռ չեն բռնել: Դա ուղղակի ճգնաժամը համատեղ հաղթահարելու ուղղությամբ քայլ էր»,- պատասխանեց Հովակիմյանը:

Նրա համոզմամբ՝ ՍԴ-ն կազմավորված չէ 2015 թ.՝ Սահմանադրության 7-րդ գլխի համաձայն, եւ եթե իրավիճակը մնա այսպիսին, մենք չենք ունենա Սահմանադրությանը համաձայն դատարան առաջիկա 15 տարիներին:

Պետրոսյանի մյուս հարցին, թե ինչ է արել Հովակիմյանը 2015 թ.-ին, երբ եղել է լրագրող, ու ընդունվել է այդ օրինագիծը, Հովակիմյանը պատասխանեց, որ այդ ժամանակ նա եղել է «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր, ոչ թե՝ լրագրող:

«Թերթեք համարները եւ կգտնեք բազմաթիվ հրապարակումներ ձեր հարցին ի պատասխան, բազմաթիվ խմբագրականներ կգտնեք այն մասին, թե ինչպես են մարդիկ Սահմանադրությունն «իրենց հագով» ձեւում»,- եզրափակեց Հովակիմյանը:

Տպել
805 դիտում

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան