Սպանվածի եղբայրը պատրաստվել է վրեժ լուծել, բայց ինչ-որ մեկն իրենից առաջ է ընկել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Դեպքն անցյալ տարի էր կատարվել Կոտայքի մարզում: Փետրվարի 24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ պարզվել է՝ սպանվածն Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 պարկուճ։ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով սկսել են համատեղ աշխատանքը: Առաջ են քաշվել և հերքվել տարբեր վարկածներ: Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել են և սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման ենթարկել երկու անձի, որոնք հենց նույն օրը ձերբակալվել են։ Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներ՝ 35 և 30-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 2-ին նրանք կալանավորվել են։

Ձեռնարկված համալիր միջոցառումների և քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ 2010 թվականին Կարեն Խնուսյանը Հունաստանում սպանել էր կալանավորվածներից մեկի եղբորը, Սալոնիկի վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվել 57 տարվա ազատազրկման, սակայն ապօրինի հատելով սահմանը՝ ժամանել էր Հայաստան:

Սպանվածի եղբայրն էլ պատրաստվել էր վրեժ լուծել, բայց քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել, որովհետև ինչ-որ մեկն իրենցից առաջ սպանել էր նրան: Սպանությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվել են:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, ինքնաձիգի փամփուշտներ և այլ ռազմամթերք, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքից մեկ տարի անց Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների համատեղ միջոցառումներով պարզվել են գործի համար էական նշանակություն ունեցող ոչ միայն մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Փոխգործակցելով ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և քննչական մարմինների հետ՝ բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվել, որոնց արդյունքում պարզվել է, որ սպանությունը հնարավոր է՝ կատարած լինի Վանաձորի 48-ամյա մի բնակիչ: 2020 թ. փետրվարի 4-ին սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ձեռնարկվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
763 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան