Սպանդանոց կառուցելու համար շուրջ 50 քաղաքացի հայտ է ներկայացրել. գինը 35-ից 40 հազար դոլարից է սկսում. Ավետիսյան

Սննդի անվտանգության տեսչությունը սպանդանոց կառուցելու մտադրություն ունեցող շուրջ 50 քաղաքացիներից հայտ է ստացել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նշենք, որ նախորդ ամիս մսավաճառները, անասնապահները բողոքի ակցիա էին իրականացնում, ճանապարհներ փակում՝ այդ կերպ բողոքելով սպանդանոցային պարտադիր մորթի դեմ: Կառավարության որոշմամբ հունվարի 15-ից ՍԱՏՄ-ն պետք է անցներ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության եւ արգելեր բակային մորթը։ Իսկ մսավաճառները բողոքում էին, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան: Դրանից հետո վարչապետը մինչեւ փետրվարի 6-ը ժամանակ տրամադրեց կառավարության անդամներին, որպեսզի դիտարկեն սուբսիդավորվող վարկերը եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անեն, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։ Իսկ պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու ժամկետը երկարաձգեց՝ մինչեւ հուլիսի 1-ը, բացառությամբ Երեւանի սուպերմարկետներին եւ հասարակական սննդի օբյեկտներին մատակարարված մսամթերքի:

Երեկ՝ փետրվարի 6-ին կառավարության նիստում սուբսիդավորվող վարկերի վերաբերյալ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը առաջարկ ներկայացրեց, համաձայն որի՝ քաղաքացիները պետք է 8 տարի ժամկետով 11 տոկոսով վարկ վերցնեն՝ սպանդանոց կառուցելու համար, որի մեծ մասը՝ 7 տոկոսը կսուբսիդավորվի կառավարության կողմից:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի քաղաքացին սպանդանոց կառուցելու համար. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց որ սպանդանոց կառուցելու համար քաղաքացին առաջին հերթին պետք է հողի կամ շինության սեփականության վկայականով այցելի Սննդի անվտանգության տեսչական մարմին, որպեսզի տեսուչները տեղում հասկանան տվյալ տարածքի համապատասխանությունը։ Օրինակ՝ տարածքը մանկապարտեզին, դպրոցին մոտ չի կարող լինել, հանրային վայրերից եւ բնակելի հատվածից էլ 300-500 մետր հեռավորություն պետք է ունենա:

Հաջորդ քայլում մարզպետարանը կամ համայնքապետարանը պետք է ճշտեն հողի նշանակությունը: Որից հետո ՍԱՏՄ-ն խորհրդատվություն կտա, թե ինչպես եւ ինչ ձեւ պետք է ունենա այդ սպանդանոցը։ Իսկ սպանդանոցների նախագծումը մասնավոր սեկտորը պետք է իրականացնի: Մասնավոր հատվածը պետք է սահմանի նախագիծ, որը համապատասխանում է ՀՀ կառավարության սահմանած նվազագույն սանիտարահիգիենիկ պահանջները պահելու կանոններին։ Երբ այդ նախագիծը ՍԱՏՄ հետ խորհրդակցության արդյունքում պատրաստ կլինի, նրանք պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն: 

ՍԱՏՄ ղեկավարը ՀԺ-ին ասաց, որ վարչապետի առաջարկից հետո իրենց մոտ ակտիվություն կա. գյուղացիները շատ են դիմում սպանդանոցներ կառուցելու համար. «Մարդիկ հասկանում են, որ սրա արդյունքում միայն շահում են եւ ողջունում են այս նախաձեռնությունը»:

Ավետիսյանի խոսքով՝ կառավարությունը սուբսիդավորման համար 2 մլրդ դրամ կհատկացնի ընդհանուր առմամբ, սակայն դեռ հստակ չէ, թե այն ինչ ձեւով է բաշխվելու:

Հարցին՝ միայն սպանդանո՞ց են ցանկանում կառուցել քաղաքացիները, թե՞ նաեւ շարժական սպանդանոց ձեռք բերելու ցանկություն ունեն, Ավետիսյանը պատասխանեց. «Մարդիկ կան, ովքեր ցանկություն են հայտնել շարժական սպանդանոցներ ներկրելու»:

Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ այս ծրագրին դիմելու համար վերջնաժամկետ չկա, բայց միեւնույն ժամանակ հիշեցրեց՝ հուլիսի 1-ից բոլոր տեղերում պետք է վաճառվի միայն սպանդանոցային միս: 

Նա նշեց, որ սպանդանոց բացելու համար կարող է դիմել ցանկացած քաղաքացի:

Հարցին՝ մոտավորապես ինչքա՞ն գումար է անհրաժեշտ սպանդանոց կառուցելու համար, Ավետիսյանը պատասխանեց. «35-40 հազար դոլարից սկսած կարող է լինել՝ կախված հզորությունից ու ծավալից: Կա նաեւ 100 հազար դոլարի շրջանակներում կառուցված սպանդանոց»:

ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ իրենց կառույցը այս հարցում տալիս է խորհրդատվություն, իրականացնում է վերահսկողություն՝ թե՛ շուկայում, թե՛ սպանդանոցներում:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք արդեն կան մարդիկ, ովքեր սպանդանոց են կառուցում, նա պատասխանեց. «Կան, վերջերս շատ լուրջ ծավալի սպանդանոցներ կառուցվեցին: Կան այս պահին կառուցվող սպանդանոցներ: Ինքս մի քանի տեղ եղել եմ ու տեսել եմ՝ թե՛ շինարարության պրոցեսը, թե՛ ներքին հարդարանքի հարցերը, եւ թե՛ այն սպանդանոցները, որոնք 2 օր առաջ սկսել են իրենց գործունեությունը»:

Ավետիսյանը նշեց, որ այժմ Հայաստանում կա 38 սպանդանոց, որոնցից 20-ը խոշոր տնտեսություններին են պատկանում եւ սպասարկում են միայն դրանց։ Իսկ 18 սպանդանոցները աշխատում են գյուղացիների անասունների մորթով։ Այժմ ընթացքի մեջ է եւս 24 սպանդանոցների կառուցումը:

Նախորդ ամիս կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անասնապահներից Գարիկ Գեւորգյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության առաջարկած սուբսիդավորման տարբերակն իրենց գոհացնում է: «Մնում է հասկանանք, թե ինչքան գումար են հատկացնելու»,- ասաց նա:

Գեւորգյանի խոսքով՝ սպանդանոց կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 20 մլն դրամ. «Ամեն մարդ չի վերցնի այդքան գումար եւ չի մտնի այդ բեռի տակ: Այն մարդը պետք է վերցնի այդ գումարը, որը մեծ քանակությամբ անասուն ունի: Ես պատրաստվում եմ սպանդանոց կառուցել՝ մնաց պայմանները ընդհանուր հասկանանք»:

Անասնապահը շարժական սպանդանոցի տարբերակը չի դիտարկում: Նրա կարծիքով՝ սպանդանոց կառուցելը շատ ավելի հարմար է:

Տպել
8003 դիտում

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)